Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: 2020 թվականի հունվարի 1-ից թոշակները կբարձրանան 10 տոկոսով

Վերադարձ լուրերի բաժին

14:25 , 11 Հուլիս 2019


ՀՀ կառավարությունը 2020 թվականի հունվարի 1-ից թոշակները կբարձրացնի 10 տոկոսով: Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երեկ կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, և կարող ենք մի քանի արձանագրում անել: Քննարկման շրջանակներում որոշում կայացվեց, որ 2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները: Նաև գիտենք, որ սեպտեմբերից բարձրանալու են ուսուցիչների աշխատավարձերը: Որոշում կայացվեց, ինչի մասին հայտարարել էինք, որ մենք կփորձենք միանգամից մեկ ծրագրի շրջանակում լուծել 1988-ի երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած այն քաղաքացիների բնակարանային խնդիրները, որոնց նկատմամբ դե յուրե պետության պարտավորություններն արձանագրված են: Այդ նպատակով կհատկացվի 3 մլրդ դրամ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է վարչապետը:

Նշենք, որ միջին ամսական կենսաթոշակն այսօր շուրջ 40400 դրամ է, որը վերջին տարիներին էական փոփոխություն չի կրել։ ՄԺԾԾ-ում նշվում է, որ պետական կենսաթոշակների չափերի պարբերաբար կավելացվի՝ ապահովելով գնաճի նկատմամբ միջին կենսաթոշակի չափի առաջանցիկ աճ:Հաջորդ տարվանից միջին կենսաթոշակը կաճի մոտ 4000 դրամով։ Իսկ 2022 թվականին միջին կենսաթոշակը կհասնի 51 500 դրամի։

Ինչ վերաբերում է ծրագրի մանրամասներին, հարցի լուծման մեթոդաբանությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրանք հետագա քննարկումների ընթացքում կհստակեցվեն: Կառավարության ղեկավարը հիշեցրեց, որ հունիսից արդեն բարձրացել են զինվորականների աշխատավարձերը, ինչը նշանակում է, որ զինվորականներն ստանում են բարձրացված աշխատավարձեր:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ազգային պետություն, ազգային տնտեսություն

Ինչու՞ չենք կարող ամբողջությամբ կրկնօրինակել այս կամ այն երկրի մոդելը:

150 միլիոն մարդ կորցրել է դեմքը

Պարտադիր չէ, որ հավելվածը հենց այսօր սկսի անել պիղծ քայլեր, որոնք կստիպեն ձեզ անհանգստանալ:

Որքանով և որ ճյուղերի հաշվին է աճելու ՀՀ տնտեսությունը առաջիկա տարիներին (ԳԾԱՊԱՏԿԵՐՆԵՐ)

2019 թվականի համար կանխատեսվում է 5.4%, իսկ 2020-2022 թվականներին՝ համապատաս­խանաբար 4.9%, 5.0% և 5.1% տնտեսական աճ: