Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

2020 թվականի հունվարին 12-ամսյա գնաճը Հայաստանում 2019-ի հունվարի համեմատ կազմել է 0.2%

Վերադարձ լուրերի բաժին

22:04 , 12 Փետրվար 2020

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյան նշել է, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ 2020 թվականի հունվարին 12-ամսյա գնաճը Հայաստանում (2019-ի հունվարի համեմատ) կազմել է 0.2%: Թունյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2020 թվականի հունվարին 12-ամսյա գնաճը Հայաստանում (2019-ի հունվարի համեմատ) կազմել է 0.2%:
Այդ թվում, սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքների ապրանքախմբի գծով արձանագրվել է 1.8% գնանկում: Հիշեցնեմ, որ այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ են մտել ԵԱՏՄ բարձր մաքսատուրքերը մի քանի հարյուր ապրանքատեսակների (հիմնականում սննդամթերք) գծով։ Այսպիսով, վիճակագրությունը փաստում է, որ ի հեճուկս չարագուշակ կանխատեսումների՝ սննդամթերքի գծով ոչ միայն «սարսափելի գնաճ» չի գրանցվել, այլ հակառակը՝ գներն ընդհանուր առմամբ նվազել են նախորդ տարվա հունվարի համեմատ: Վիճակագրական կոմիտեի հրապարակումը այստեղ՝ https://www.armstat.am/file/article/cpi_01_2020-arm.pdf»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը:

Ucom-ը երկարացնում է անասահմանափակ ինտերնետի առաջարկը Level up 4700 և Level up 5500 բաժանորդների համար

Բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը:

Ucom-ի աշխատակիցները պարգեւատրվել են հայրենիքին մատուցած ծառայությունների համար

2021 թվականի օգոստոսի 9-ին Ucom-ի անվտանգության բաժնի ղեկավար Արամ Սարգսյանին շնորհվել է «Երախտագիտություն» մեդալը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից։