Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«2020-ը զբոսաշրջային առումով լինելու է ավելի լավ տարի»,- Նիկոլ Փաշինյան

Վերադարձ լուրերի բաժին

20:15 , 09 Հունվար 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կանխատեսմամբ՝ 2020 թվականը զբոսաշրջային առումով լինելու է ավելի լավ տարի: Կառավարության նիստում վարչապետն ընդգծել է, որ դրա համար կան հստակ ազդակներ:

«Շուտով կսկսվեն բյուջետային ավիաընկերությունների չվերթները Հայաստան: Հաջորդ շաբաթ արդեն «RyanAir»-ն իր առաջին չվերթը կիրականացնի, այդ պրոցեսը շարունակական է: Միջազգային ամենահեղինակավոր լրատվամիջոցներում հայտնվում են տեղեկատվություններ, որոնք իրենց լսարանին խորհուրդ են տալիս որպես հիմնական զբոսաշրջային ուղղություն ընտրել Հայաստանը: Այս ամենը շատ լավ է, բայց ես ուզում եմ ընդգծել, որ մենք այս ոլորտում շատ անելիքներ ունենք, մասնավորապես, ՀՀ-ում սպասարկման մակարդակը բարձրացնելու, որակի հարցը լուծելու առումով: Պետք է մտածենք, թե ինչպես սկսած տաքսու վարորդներից, ավարտած մնացած օղակներով, որոնց հետ զբոսաշրջիկներն առնչվում են, շփման որոշակի կուլտուրա սերմանենք»,- շեշտել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ արդեն թռիչքների երկու ուղղություն իրականացվելու է Գյումրի, և այնտեղ, համենայնդեպս, օդանավակայանից այլ տարածքներ զբոսաշրջիկներին տեղափոխման քաղաքակրթական բովանդակության մասին պետք է շատ լուրջ մտածել: «Ընդհանրապես, դեռ օդանավակայաններում կարելի է հանդիպել տեսարանների, որտեղ անցագրային տարածքից դուրս եկող մարդիկ ենթարկվում են խմբակային հարձակումների տարբեր ծառայություններ առաջարկողների կողմից: Այստեղ 1000 դրամ ավել-պակաս տանելու խնդիր չէ: ՀՀ ժամանող զբոսաշրջիկների համար պետք է պատրաստվեն տեղեկատվական թերթիկներ՝ տաքսիների մոտավոր գների մասին, ամեն ինչի մոտավոր գների մասին, ընդհուպ առավել քաղաքակիրթ տաքսի ծառայություններից օգտվելու տարբերակների ու հնարավորությունների մասին: Ըստ էության, վերջին 30 տարվա ընթացքում ՀՀ ժամանող զբոսաշրջիկների օրակարգը չի փոխվել»,- ասել է գործադիրի ղեկավարը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանն ապահովել է ֆինանսական համակարգի հուսալիությունն ու կայունությունը

Նոր թողարկման Եվրապարտատոմսերի արժեկտրոնի եկամտաբերությունն ընդամենը 3.95 տոկոս է՝ հետգնված պարտատոմսերի 6 տոկոսի փոխարեն, ինչը նշանակում է, որ Հայաստանի համար էականորեն նվազել են պարտատոմսերի սպասարկման ծախսերը:

Օտարերկրյա ներդրումների ներհոսքը մեկ տարվա ընթացքում ավելացել է 27,6 տոկոսով

Հայաստանում 2019 թվականի հունվար-սեպտեմբերին օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է 2 մլրդ 174 մլն դոլար, ինչը 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 465 մլն դոլարով կամ 27.6 տոկոսով:

Ռիսկերից կապահովագրվի ավելի քան 30 հազար հա գյուղատնտեսական հողատարածք

Դրանով գյուղացու ֆինանսական ծախսի առնվազն 50%-ը կհոգա պետությունը, իսկ ցրտահարության ռիսկի ապահովագրավճարն էլ կփոխհատուցվի 60%-ով։