Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

2020 առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը հայտնի է

Վերադարձ լուրերի բաժին

16:04 , 20 Հուլիս 2020

Պետական եկամուտների կոմիտեն b4b.am-ին տեղեկացրեց, որ իր կայքում հրապարակվել է 2020 թ. հունվար-հունիս ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարների վերաբերյալ ցանկը: 1000 խոշոր հարկ վճարողների կողմից ընդհանուր առմամբ առաջին կիսամյակում վճարվել է ավելի քան 492 մլրդ 668 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 412 մլրդ 606 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 80 մլրդ 62 մլն դրամ: 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» բաժնում:

Առաջին տեղում է «Գրանդ տոբակո» ընկերությունը, որն այս տարվա առաջին կիսամյակում վճարել է 26 մլրդ 339 մլն 387 հազար դրամ: Երկրորդ տեղում «Գազպրոմ Արմենիան» է՝ 25 մլրդ 978 մլն 780 հազար դրամ մուտքերով, երրորդ տեղում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»՝ 21 մլրդ 629 մլն 546 հազար դրամով մուտքերով: «Գեոպրոմայնինգ գոլդը» վճարել է ավելի քան 12 մլրդ 771 մլն դրամ հարկ, իսկ հնգյակը եզրափակում է «ՍիՓիԷս օիլ»-ը՝ 9 մլրդ 678 մլն 792 հազար դրամ մուտքերով:

2019 թ. առաջին կիսամյակում հազար խոշոր հարկատուների առաջին հնգյակը վճարել է 99 մլրդ 163,256 մլն դրամ հարկ, այս տարի՝ 96 մլրդ 397,524 մլն դրամ հարկ:

Իսկ ընդհանուր առմամբ 2019 թ. առաջին կիսամյակում հազար խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 511 մլրդ դրամ հարկ, իսկ այս տարի՝ 492 մլրդ 668.865 մլրդ դրամ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները ստանում են կենսաթոշակ մինչև յուրաքանչյուր ամսվա երկրորդ աշխատանքային օրը  

Հաճախորդի ցանկությամբ Բանկը տրամադրում է նաև թոշակային քարտ, որով հաճախորդը կարող է կանխիկացնել միջոցներ ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում:

Համաշխարհային բանկը հակաճգնաժամային 4 միջոցառման գծով անհատույց համաֆինանսավորող կլինի

Այդ մասին տեղեկացրել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը: