Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

2019 թ. 72 ՓՄՁ վարկ է ստացել Ներդրումների աջակցման կենտրոնի երաշխավորությամբ

Վերադարձ լուրերի բաժին

02:03 , 21 Դեկտեմբեր 2019

Պետությունը շարունակում է փոքր ու միջին ձեռնարկատիրության ոլորտում աջակցել սկսնակներին. 72 սուբյեկտ 2019-ին վարկ է ստացել ՀՀ էկոնոմիկայի նախարարության ենթակայությամբ գործող Ներդրումների աջակցության կենտրոնի երաշխավորությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը՝ ներկայացնելով փոքր ու միջին ձեռներեցության զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունը:

«Ֆինանսական աջակցությունը տրամադրում ենք վարկային երաշխավորության տեսքով: Պարզ է, որ սկսնակ գործարարներին բանկերը դժվարությամբ են տրամադրում վարկեր, հետևաբար առաջանում է հեղինակավոր երաշխավորի կարիքը: Եվ հենց դա է, որ մենք անում ենք մեր Ներդրումների աջակցման կենտրոնի շնորհիվ: 10 տոկոսանոց վարկերը տրամադրվում են 5 տարի մարման ժամկետով:Այս տարվա ընթացքում արդեն իսկ 72 ՓՄՁ սուբյեկտ ստացել է այդ վարկերը»,-ասել է Մարգարյանը: Նա նաև հավելել է, որ աշխատանքները շարունակվում են, կունենան նոր վարկառուներ:

Նախարարությունը սկսնակ գործարարների զարգացման ծրագրերով նաև դասընթացներ է կազմակերպում սկսնակների համար, ապա օգնում մշակել բիզնես ծրագրեր։ Այս տարվա ընթացքում 365 սկսնակ ձեռնարկատեր անցել է այս դասընթացները, որոնցից 238-ը մշակել են իրատեսական գործարար ծրագրեր: Մարգարյանը նշել է՝ ենթադրաբար բոլորն էլ կիրականացնեն իրենց գործարար ծրագրերը: Դրանցից 159-ը ներկայացված են եղել ֆինանսական աջակցությամբ:

Հարկ է նշել, որ ՓՄՁ աջակցության պետական ծրագրերը և վարկային երաշխավորությունների միջոցով ՓՄՁ-ներին աջակցության ծրագիրը գործում են 2002 թ.-ից: Մինչև հիմա հարյուրավոր սկսնակներ մասնակցել են հատուկ մեթոդաբանությամբ անցկացվող դասընթացին, որի ավարտին ստացել են մինչև 5 միլիոն դրամի երաշխավորություն և հաջողությամբ զարգացրել իրենց բիզնեսը՝ հիմնականում ՀՀ մարզերում: Երաշխավորությունների ծրագրից օգտվել են նաև սիրիահայ գործարարները, փախստականների, կանանց և երիտասարդների ձեռներեցության զարգացման միջազգային ծրագրերում ընդգրկված՝ մասնակից սկսնակները: 2006-2019 թթ. ծրագիրն իրականացրել է «Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը, որը վերանվանվել է Ներդրումների աջակցության կենտրոնի:

Ucom-ն առաջարկում է ձեռք բերել 4 սուպեր տեսախցիկով Xiaomi Redmi 10 և ստանալ անլար բարձրախոս

Հավելենք, որ 5000 մԱ/ժ հզոր մարտկոցով Xiaomi Redmi 10-ը հնարավոր է օգտագործել ողջ օրվա ընթացքում և չանհանգստանալ սմարթֆոնը լիցքավորելու մասին։ Իսկ շնորհիվ 18 Վտ/ժ լիցքավորման տեխնոլոգիայի` այն լիցքավորվում է շատ արագ։

SME Banking Club-ը Յունիբանկին ընդգրկել է լավագույն բիզնես վարկեր առաջարկող բանկերի ցուցակում

Յունիբանկի կողմից տրամադրված բիզնես վարկերի ծավալը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 30%-ով։

Յունիբանկն առաջարկում է 4.8% արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր

Յունիբանկը թողարկել է դոլարային պարտատոմսեր արժեկտրոնային բարձր եկամտաբերությամբ՝ 4.8% տարեկան: