Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

2019 թ. ՓՄՁ ոլորտի զարգացմանն ուղղված աշխատանքների արդյունքները

Վերադարձ լուրերի բաժին

17:35 , 14 Հունվար 2020

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը 2019 թ. ամփոփող ասուլիսի ընթացքում ներկայացրել է փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված աշխատանքների արդյունքները: Մոտ 50 տոկոսով աճել է սկսնակ բիզնեսի համար կազմակերպված դասընթացների մասնակիցների և նրանց տրամադրած երաշխիքների ծավալը: Բոլոր 10 մարզերում անցկացվել են սեմինար-դասընթացներ, որոնց մասնակցել է 364 սկսնակ: Նրանցից 81-ին պետբյուջեից տրամադրվել է ֆինանսական աջակցություն՝ վարկային երաշխավորությունների տեսքով, որոնք լուծում են ֆինանսական միջոցների հասանելիության հարցը: 2018 թ.-ին նման սկսնակների դասընթացներին մասնակցել է 245 անհատ, իսկ վարկային երաշխավորություն տրամադրվել է 56-ին: 2019 թ. կառավարության կողմից սկսնակ բիզնեսին ֆինանսական աջակցության երաշխքիների ծավալը կազմել է 336 մլն դրամ՝ 2018-ի 220 մլն դրամի դիմաց:

Արտահանողներն ապահովագրվում են իրենց արտահանման ապրանքների դիմաց չվճարման ռիսկից: 2019-ին գրանցվել է արտահանման ապահովագրման ծավալի 50 տոկոս աճ: Տրամադրած վկայագրերի գումարը կազմել է 11.5 մլրդ ՀՀ դրամ, որը ⅓-ով ավելի է նախորդ տարվանից:

ԵԱՏՄ շրջանակում ձեռնարկատերերի համար բարենպաստ պայմաններից մեկը 2019-ի հոկտեմբերին ոսկերչական արտադրանքի ազատ տեղաշարժի համար մյուս երկրների հետ ձեռք բերած փոխադարձ պայմանավորվածությունն է՝ ճանաչելու հարգադրոշումը: Դա նշանակում է, որ հայկական արտադրողները Հայաստանում ստացված հարգադրոշմամբ կարող են իրենց արտադրանքն ազատ շրջանառության հանել ԵԱՏՄ շուկայում:

EconoMood

Ամենամյա բարեգործական ընթրիք՝ հասարակության խոցելի խավին աջակցելու համար

Ամենամյա հերթական ընթրիքից հետո, նոր ծրագրերի մեկնարկը տրված է, իսկ աշխատանքային ժամանակացույցը՝ հագեցած:

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը: