Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

2019 թ. տրամադրվել է գյուղոլորտի աջակցությանն ուղղված մոտ 8000 արտոնյալ վարկ

Վերադարձ լուրերի բաժին

10:49 , 16 Հունվար 2020

«Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի» շրջանակում 2019 թվականի ինն ամսվա պաշտոնական տվյալներով տրամադրվել է 6443 միավոր վարկ՝ 25.2 մլրդ դրամ գումարի չափով, իսկ ըստ տասնմեկ ամսվա օպերատիվ տվյալների՝ արդեն տրամադրվել է մոտ 8000 միավոր վարկ՝ 32 մլրդ դրամի չափով: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ Ծրագրից օգտվողների թիվը աճել է շուրջ 73 տոկոսով, իսկ տրամադրված վարկերի գումարը՝ գրեթե 61 տոկոսով:

Խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրվել է 347.8 մլն դրամ գումարի 12 միավոր վարկ՝ 32.2 հա այգեհիմնման համար, սուբսիդավորման գումարը կազմել է 38.8 մլն դրամ և մեկ շահառուի տրամադրվել է փոխհատուցում 1 հա այգեհիմնման համար՝ 7.04 մլն. դրամ արժեքով։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ Ծրագրից օգտվողների թիվն ավելացել է 13 անգամ: «Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման ծրագրի» շրջանակում վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման եղանակով տրամադրվել է 328.1 մլն դրամ գումարի 16 միավոր վարկ, 185.8 հա-ի ներդրման համար, սուբսիդավորման գումարը կազմել է 38.5 մլն դրամ, իսկ փոխհատուցման եղանակով 6 շահառուի 50.14 հա-ի ներդրման համար տրամադրել է 8.3 մլն դրամ։ Ծրագրից օգտվողների թիվը ավելացել է մոտ 2.3 անգամ, իսկ տրամադրված վարկերի գումարը՝ գրեթե 11.8 տոկոսով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսավճարների սուբսիդավորում ծրագրով տրամադրվել է 4.6 մլն դրամ արժեքով վարկ: Ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրում որոշակի փոփոխություններից հետո հաստատվել է 91 հայտ 2372.9 մլն դրամի չափով, իսկ սուբսիդավորման գումարը կազմել է 36.9 մլն դրամ։ Միայն ծրագրի շրջանակներում ընթացիկ տարում ագրոպարենային ոլորտում կատարվել է շուրջ 2.9 մլրդ. դրամի ներդրում և ձեռք է բերվել 328 միավոր սարքավորում: «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի շրջանակում հաստատվել է 89 հայտ 9.9 մլրդ դրամի չափով։ Գյուղացիական տնտեսությունների հետ կնքվել է բերքի գնման 8943 պայմանագիր, իսկ սուբսիդավորման գումարը կազմել է 315.9 մլն դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ՝ Ծրագրից օգտվողների թիվն ավելացել է մոտ 59 տոկոսով, իսկ տրամադրված վարկերի գումարը՝ գրեթե 70 տոկոսով: Ծրագրի իրականացումը մրցակցային միջավայր է ստեղծել մթերումների դիմաց վճարումների առումով: Վերջին տասնամյակի ընթացքում 1-ին անգամ մթերված պտուղ-բանջարեղենի և խաղողի արժեքը գյուղացիական տնտեսություններին ամբողջությամբ վճարվել է մինչև դեկտեմբերի վերջը։

Գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրով 210 շահառուի տրամադրվել է 357 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում՝ 157 միավոր տրակտոր, 4 միավոր կոմբայն, լիզինգի գումարը կազմել է 1.7 մլրդ. դրամ, սուբսիդավորման գումարը՝ 129.5 մլն դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ մոտ 1.7 անգամ ավելացել է ինչպես լիզինգառուների, այնպես էլ տրամադրված գյուղատնտեսական տեխնիկայի թիվը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ցերեկային խնամքի ծառայություն մատուցող կենտրոններում երեխայի ճանապարհածախսը կհոգա պետությունը

Համապատասխան որոշումն ընդունել է կառավարությունը՝ ապրիլի 2-ի նիստում:

2019 թ. առաջին եռամսյակի տվյալով՝ բյուջեի եկումուտները գերակատարվել են

Վարչապետ Փաշինյանի տվյալով՝ գերակատարման չափը մոտ 9 միլիարդ դրամ է: