Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

2019 թ. տնտեսությանը տրամադրված վարկեր/ՀՆԱ ցուցանիշները նախորդ տարվա համեմատ ավելացել են

Վերադարձ լուրերի բաժին

13:47 , 01 Մայիս 2020

ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է 2019 թ. տարեկան հաշվետվությունը: Ըստ փաստաթղթի՝ 2019-ին ՀՀ ֆինանսական համակարգը ցուցաբերել է կայուն զարգացման միտում ներ՝ ապահովելով հիմնական հաշվեկշռային ցուցանիշների զգալի աճ: Ֆինանսական համակարգի ակտիվներ/ՀՆԱ և տնտեսությանը տրամադրված վարկեր/ՀՆԱ ցուցանիշները նախորդ տարվա համեմատ ավելացել են համապատասխանաբար 8.9 և 4.8 տոկոսային կետով և կազմել 106.5% և 58.7%:

Ֆինանսական համակարգի խոշորագույն մասնակիցը բանկային համակարգն է, որին բաժին է ընկնում ֆինանսական համակարգի ակտիվների 83.5%-ը։ Աճել են ֆինանսական համակարգի այլ մասնակիցների հիմնական ցուցանիշները: Վարկային կազմակերպությունների կապիտալը տարվա ընթացքում ավելացել է 11.2%-ով, պարտավորությունները` 46.5%-ով, իսկ ակտիվները՝ 27.9%-ով: Ապահովագրական համակարգի կապիտալն ավելացել է 9.8%-ով, պարտավորությունները՝ 41.1%-ով, ակտիվները՝ 29.5%-ով: Ներդրումային ընկերությունների ընդհանուր կապիտալն ավելացել է 23.0%-ով, պարտավորությունները՝ 9.7%-ով, ակտիվները՝ 12.2%-ով:

EconoMood, ՀՀ Կենտրոնական բանկ/ տարեկան հաշվետվություն

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: