Invalid username or password
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019 թվականի տարեկան կտրվածքով կազմել է 107.8%, որն ամենաբարձրն է այս ցուցանիշի հաշվարկման ողջ ընթացքում՝ սկսած 2011 թվականից: Արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 9%-ով: Շինարարության ծավալը՝ 4.6%-ով: ️Առևտրի շրջանառությունն ավելացել է 8.9%-ով: Ծառայությունների ծավալն աճել է 15%-ով: Ներմուծման աճը կազմել է 10.8%, իսկ արտահանմանը՝ 9.4%: Գյուղոլորտում գրանցվել է 4.2% անկում:
EconoMood, Վիճակագրական կոմիտե
Դիտումներ 2053
Ըստ Կարեն Թամազյանի, չնայած առանձին ամիսներին կորոնավիրուսային համավարակով պայմանավորված եկամուտ ապահոված աշխատատեղերի անկմանը` տարեկան կտրվածքով 2020թ. հարկման ենթակա եկամուտներ ապահոված աշխատատեղերը կազմել են միջին ամսական 609 հազար, որը 2019թ. նույն ամսվա համեմատ ավելի է շուրջ 1.2 %-ով (7 հազարով):
ՀՀ ԿԲ դրամանիշերի փոխանակման գործառնական դրամարկղը գործելու է ք. Երևան, Վազգեն Սարգսյան 6 հասցեում:
Չնայած ԱՄՆ-Չինաստան առևտրային գերլարված իրավիճակին՝ Չինաստանի վերականգնման տեմպերը զարմացրել են մասնագետներին: Ընդհանուր առմամբ, ՕՈՒՆ համաշխարհային ցուցանիշն անցած տարի անկում է ապրել 42%-ով՝ հասնելով 859 միլիարդ դոլարի: 2019 թ. այդ ցուցանիշը եղել է 1,5 տրիլիոն դոլար: Զարգացող երկրներում ՕՈՒՆ անկումը կազմել է 69%: