Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

2019 թ. պետբյուջեի 20.75%-ը կամ 1 տրլն 401 մլրդ դրամը ծրագրավորվել է որպես հարկային եկամուտներ

Վերադարձ լուրերի բաժին

15:29 , 13 Հունվար 2020

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2019 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտների կատարման հաշվետվությունը և ընթացիկ աշխատանքը։

«2019 թ. պետական բյուջեի հիմքում դրված է եղել 6 տրլն 756 մլրդ ՀՆԱ ցուցանիշ, որի 20.75%-ը կամ 1 տրլն 401 մլրդ դրամը ծրագրավորվել է որպես հարկային եկամուտներ։ 2019 թ.-ին հավաքագրված փաստացի հարկային եկամուտները կազմել են 1 տրլն 507 մլրդ: Օրենքով սահմանված ծրագրային ցուցանիշի համեմատ գերակատարումը կազմել է 105 մլրդ դրամ».- հայտնել է Անանյանը։

ananyan-2019-2

ՊԵԿ նախագահի խոսքով՝ ՊԵԿ-ի առաջարկի հիման վրա 2019 թվականի սեպտեմբերին ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց վերադարձնել հարկ վճարողներին ԱԱՀ-ի գծով մոտ 56.4 մլրդ. դրամ «հին» պարտքը՝ առանց պետական բյուջեի հարկային եկամուտների ծրագրավորված ցուցանիշը վերանայելու։ Վերոհիշյալ 56.4 մլրդ. դրամից 2019 թվականին հարկ վճարողներին փաստացի վերադարձվել է 42.8 մլրդ. դրամ, ինչի արդյունքում փաստացի հարկային եկամուտների ցուցանիշը դարձել է 1 տրլն 464 մլրդ դրամ: 2019 թ.-ին պետության կողմից ԱԱՀ և եկամտային հարկի գծով վերադարձը կազմել է գրեթե 170 մլրդ դրամ:

2018-2019թթ-ին մարվել է շուրջ 126 մլրդ դրամի անցումային գերավճար և 72.3 մլրդ դրամի դեբետային գերավճար: Արդյունքում՝ 2020 թ. հունվարի 1-ի դրությամբ, հարկ վճարողների հանդեպ ունեցած պարքը 76.6 մլրդ դրամ է, այն պարագայում, երբ 2018թ-ին այն կազմում էր 275.7 մլրդ դրամ:

2019 թ. ձևակերպվել է 189 հազար 19 մեքենա, ինչի արդյունքում պետական բյուջե է մուտքագրվել 95 մլրդ դրամ: Մեքենաների մեծածավալ մուտքերից առաջացած ժամանակավոր եկամուտների ազդեցությունը չեզոքացնելու համար ՊԵԿ-ը վճարել է ԱԱՀ գծով կուտակված պարտքը, դրանով լրացուցուցիչ միջոցներ ներարկելով տնտեսության մեջ: ՊԵԿ նախագահը ներկայացրել է կոմիտեի գլխավոր ուղերձը հանրության ներկայացուցիչներին և հարկ վճարողներին. «Չենք գնում հարկային եկամուտները պլանավորելու կամ գերակատարելու մոլուցքով, պարզապես հարկ վճարողների հետ ամենօրյա աշխատանքում հարկային վարչարարության իրականացման շրջանակներում ծառայություններ ենք մատուցում, որի արդյունքում հարկ վճարողները հայտարագրում են իրենց հարկերը»։

Ըստ Economood-ի:

100 փաստ Նոր Հայաստանի մասին-3:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում տեղի ունեցած հերթական ասուլիսի ընթացքում հրապարակել է 3-րդ 100 փաստը Նոր Հայաստանի մասին

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Վարչապետը ենթադրում է, որ Լիդիանը կդիմի արբիտրաժի

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Ամուլսարի հարցը չի լուծվելու, քանի դեռ ճանապարհը փակ է:

10 փաստ, որի մասին չի խոսվել

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն ուսումնասիրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած 100 փաստը և առանձնացրել է 10 ուշագրավ փաստ, որին գործադիրի ղեկավարն անդրադարձ չի կատարել: