Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

2019 թ. հունվար-նոյեմբերի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները

Վերադարձ լուրերի բաժին

23:37 , 25 Դեկտեմբեր 2019

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ներկայացրել է երկրի տնտեսության զարգացմանն առնչվող վիճակագրական տյալներ: Ըստ պատգամավորի՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2019 թ. նոյեմբերին՝ 2018թ. նոյեմբերի համեմատ հավելաճ է ունեցել 10.1%-ով: 2019 թ. հունվար-նոյեմբերին՝ 2018 թ. հունվար-նոյեմբերի համեմատ, հավելաճը եղել է 7.5%: Արդյունաբերության ոլորտում 2019 թ. նոյեմբերին՝ անցած տարվա նոյեմբերի համեմատ՝ արձանագրվել է 13.8% հավելաճ: 2019 թ. հունվար-նոյեմբերին՝ 2018 թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատ՝ հավելաճը եղել է 9.3%:

Շինարարության ոլորտի հավելաճը նոյեմբերին՝ 2018թ. նոյեմբերի համեմատ եղել է 4.8%: 2019 թ. 11 ամիսներինը՝ 2018թ. հունվար-նոյեմբերի համեմատ՝ 4.5%: Ծառայությունների ոլորտում 2019 թ. նոյեմբերին 2018 թ. նոյեմբերի համեմատ եղել է 11.6% հավելաճ: 2019 թ. հունվար-նոյեմբերին՝ 2018 թ. հունվար-նոյեմբերի համեմատ հավելաճը կազմել է 14.8%: Ներքին առևտրաշրջանառության հավելաճն այս տարվա նոյեմբերին նախորդ տարվա նոյեմբերի համեմատ՝ եղել է 11.9%: Իսկ 2019 թ. հունվար-նոյեմբերի հավելաճը՝ 2018 թ. հունվար-նոյեմբերի համեմատ, կազմել է 9.2%:

Այս տարվա նոյեմբերին միջին աշխատավարձը նախորդ տարվա նոյեմբերի հետ համեմատած՝ աճել է 6.3%-ով: 2019 թ. հունվար-նոյեմբերի հավելաճը՝ 2018 թ. հունվար-նոյեմբերի համեմատ ️ հավելաճը եղել է 5.9%: 2019 թ. նոյեմբերին նախորդ տարվա նոյեմբերի հետ համեմատած՝ գնաճի (ՍԳԻ) հավելաճը եղել է 1%: Իսկ այս տարվա 11 ամիսների գնաճի հավելաճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ՝ 1.5%:

Ապրանքների արտահանումը նոյեմբերին, նախորդ նոյեմբերի հետ համեմատած՝ արձանագրել է 25.7%-ի հավելաճ: 2019 թ. հունվար-նոյեմբերին՝ 2018թ. հունվար-նոյեմբերի համեմատ հավելաճը կազմել է 9%: Ներմուծումը 2019 թ. նոյեմբերին, 2018թ. նոյեմբերի համեմատ՝ հավելաճ է ունեցել 9.6%-ով: Իսկ 2019 թ. հունվար-նոյեմբերին 2018թ. հունվար-նոյեմբերի համեմատ, ներմուծման հավելաճը կազմել է 6.6%:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանն ապահովել է ֆինանսական համակարգի հուսալիությունն ու կայունությունը

Նոր թողարկման Եվրապարտատոմսերի արժեկտրոնի եկամտաբերությունն ընդամենը 3.95 տոկոս է՝ հետգնված պարտատոմսերի 6 տոկոսի փոխարեն, ինչը նշանակում է, որ Հայաստանի համար էականորեն նվազել են պարտատոմսերի սպասարկման ծախսերը:

Օտարերկրյա ներդրումների ներհոսքը մեկ տարվա ընթացքում ավելացել է 27,6 տոկոսով

Հայաստանում 2019 թվականի հունվար-սեպտեմբերին օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է 2 մլրդ 174 մլն դոլար, ինչը 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 465 մլն դոլարով կամ 27.6 տոկոսով:

Ռիսկերից կապահովագրվի ավելի քան 30 հազար հա գյուղատնտեսական հողատարածք

Դրանով գյուղացու ֆինանսական ծախսի առնվազն 50%-ը կհոգա պետությունը, իսկ ցրտահարության ռիսկի ապահովագրավճարն էլ կփոխհատուցվի 60%-ով։