Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

2019 թ. արտահանվել է շուրջ 142.9 հազար տոննա թարմ պտուղբանջարեղեն

Վերադարձ լուրերի բաժին

12:01 , 15 Հունվար 2020

2019 թ. պտուղբանջարեղեն վերամշակող 45 և խաղող վերամշակող 58 ընկերություն մթերել է շուրջ 251.2 հազար տոննա պտուղբանջարեղեն և խաղող (շուրջ 36.1 մլրդ. դրամի), այդ թվում` 62.5 հազար տոննա բանջարեղեն, 25.3 հազար տոննա պտուղ և 163.4 հազար տոննա խաղող։ 2019 թվականին մթերված պտուղբանջարեղենի և խաղողի ծավալները 62.5 հազար տոննայով կամ 24.9 տոկոսով գերազանցում են նախորդ տարվա ցուցանիշը։ 2019 թվականին խաղողի մթերման 1կգ-ի միջին գինը կազմել է 158.4 դրամ, նախորդ տարվա 154.4 դրամի դիմաց: Ըստ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տվյալների՝ հանրապետությունից արտահանվել է շուրջ 142.9 հազար տոննա թարմ պտուղբանջարեղեն, որից՝ 92.9 հազար տոննա պտուղ և 50 տոննա բանջարեղեն:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանն ապահովել է ֆինանսական համակարգի հուսալիությունն ու կայունությունը

Նոր թողարկման Եվրապարտատոմսերի արժեկտրոնի եկամտաբերությունն ընդամենը 3.95 տոկոս է՝ հետգնված պարտատոմսերի 6 տոկոսի փոխարեն, ինչը նշանակում է, որ Հայաստանի համար էականորեն նվազել են պարտատոմսերի սպասարկման ծախսերը:

Օտարերկրյա ներդրումների ներհոսքը մեկ տարվա ընթացքում ավելացել է 27,6 տոկոսով

Հայաստանում 2019 թվականի հունվար-սեպտեմբերին օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է 2 մլրդ 174 մլն դոլար, ինչը 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 465 մլն դոլարով կամ 27.6 տոկոսով:

Ռիսկերից կապահովագրվի ավելի քան 30 հազար հա գյուղատնտեսական հողատարածք

Դրանով գյուղացու ֆինանսական ծախսի առնվազն 50%-ը կհոգա պետությունը, իսկ ցրտահարության ռիսկի ապահովագրավճարն էլ կփոխհատուցվի 60%-ով։