Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

2019 թ. Առաջին կիսամյակում ՊԵԿ-ի կատարողական ցուցանիշերը զգալի բարելավվել են-ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վերադարձ լուրերի բաժին

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ներկյացրեց բյուջետային եկամուտների կատարողականը 2019 թ. 1-ին եռամսյակի համար: 2019 թ. 1-ին եռամսյակի համար սահմանված ծրագրային համամասնությունը կազմել է 285.1 միլիարդ դրամ: Նույն ժամանակահատվածում փաստացի հարկային եկամուտները կազմել են 296.5 միլիարդ, 11.4 միլիարդով ավելի, քան սահմանված է եղել:

Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 171.7 մլրդ դրամի հետ համեմատած՝ այս տարվա առաջին եռամսյակում հավաքագրվել է 226.2 մլրդ դրամ՝ հարկային գծով՝ 55.5 միլիարդով կամ 32.3 տոկոսով ավելի, քան 2018 նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Մաքային եկամուտները կազմել են 70.3 միլիարդ դրամ, 2.8 մլրդ-ով ավելի, քան անցած տարվա նույն ժամանակահատվածը: Հարաբերական աճը՝ 4.1 տոկոս:

«Նախորդ տարի 19 միլիարդի փոխարեն, այս տարի մենք տնտեսական սուբյեկտներին վերադարձրել ենք 26 միլիարդ դրամ: Վերադարձվող գումարները պակասեցնում են մեր հարկային մուտքերը»,-նշեց նա: ՊԵԿ նախագահը հավելեց, որ 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ անցումային գերավճարը կամ հարկ վճարողների նկատմամբ ունեցած պարտքը 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 132.7 միլիարդ դրամ, 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ 21.5, 2019 թվականի ապրիլի 1-ի դրությամբ՝ 15.4 միլիարդ դրամ: Միասնական գանձապետական հաշվի մնացորդը 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 48.1 միլիարդ դրամ, 2019 թվականի ապրիլի 1-ի դրությամբ՝ 41.1 միլիարդ դրամ:

«2018 թվականի հունվարի 1-ից կիրառվող նոր մեթոդաբանությամբ պետական բյուջեի հարկային եկամուտ է համարվում հարկային հաշվարկներով հայտարարագրված այն պարտավորությունը, որը մարվել է գանձապետական միասնական հաշվում առկա գումարների հաշվին»,-ասաց Անանյանը:

«2019 թվականի մարտ ամսին 8 միլիոն 361 հազար հատ ՀԴՄ կտրոն ավել է տպվել նախորդ տարվա մարտի համեմատ: Եռամսյակի համեմատ 20 միլիոն 710 հազար ավել ՀԴՄ կտրոն է տպվել և դրանցով կատարվել է 55.1 միլիարդ դրամի շրջանառություն»,-ընդգծեց ՊԵԿ նախագահը:

Դավիթ Անանյանը ներկայացրեց նաև ՀՀ ՊԵԿ բողոքարկման հանձնաժողովի գործունեության վերաբերյալ տեղեկությունը: ՀՀ օրենսդրությամբ սահմանված է, որ հարկային և մաքսային ծառայողի գործողությունները կամ անգործությունը կարող է բողոքարկվել հարկային և մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողով։ «Տարբեր ժամանակաշրջաններում բողոքարկման հանձնաժողովի նկատմամբ հարկ վճարողների վերաբերմունքը բավականին հակասական է եղել, քանի որ նախկինում հանձնաժողովը ՊԵԿ աշխատակիցների գործողությունների կամ անգործության դեմ որոշումներ աշխատել է չկայացրել, որի պատճառով, շատ դեպքերում, հարկ վճարողները շրջանցել են այս մարմնի հետ առնչությունը՝ միանգա¬մից դիմելով դատարան։ Նախորդ տարվա հունիսից հաջողվել է բողոքարկման հանձնաժողովի վերաբերյալ հավատ ձևավորել հարկ վճարողների շրջանում, դա է վկայում ներքոհիշյալ տեղեկատվությունը»,- ասացա Անանյանը: Ըստ այդմ՝ այս տարվա հունվար-մարտ ամիսներին բողոքարկման հանձնաժողովը բավարարել է ներկայացված 506 հայցերից 288-ը: Մասնակի բավարարվել է 20, կարճվել՝ 34, մերժվել՝ 161, վերստուգում է նշանակվել 2 հայցի նկատմամբ, իսկ 1 հայցի վարույթը կասեցվել է: «Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ստացվել է 152 հայց, որից բավարարվել է 78-ը, մասնակի բավարարվել՝ 12-ը, կարճվել է 4-ը, մերժվել՝ 55-ը, կասեցվել է 3 հայցի վարույթ:

Davit_Ananyan_03-04-19-2

ՀՀ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Նախկինում տեղեկացվել էր, որ 2018 թվականին արտաքին առևտրով ՀՀ է ներմուծվել 67255 հատ ավտոմեքենա՝ 2017 թվականի 39282 հատի և 2016 թվականի 16887 հատի համեմատ, համապատասխանաբար աճելով 27973 հատով (71.2 %) և 50368 հատով (298%):

2019 թվականի առաջին եռամսյակում արտաքին առևտրով ՀՀ է ներմուծվել 22426 հատ ավտոմեքենա՝ 2018 թվականի առաջին եռամսյակի՝ 14055 հատի համեմատ՝ աճելով 8371 հատով (59.6 %):

Հատկանշական է, որ մեկ ավտոմեքենայի միջին գանձումը 2019թ. առաջին եռամսյակում կազմել է 432.3 հազ. դրամ։ 2018թ. I կիսամյակում մեկ ավտոմեքենայից գանձվել է 675.8 հազ. դրամ, իսկ II կիսամյակում՝ 517.8 հազ. դրամ: Այսինքն՝ 2019 թվականի առաջին եռամսյակում մեկ ավտոմեքենայից գանձումը 2018թ. I կիսամյակի համեմատ պակասել է 56.3%-ով, իսկ II կիսամյակի համեմատ՝ 19.8 տոկոսով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

23.10.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Հոկտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 33 մլն ԱՄՆ դոլար:

ՊԵԿ-ը հորդորում է եկամտահարկի վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունները

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 կամ 0 8000 0007 հեռախոսահամարներով։