Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

2019 թ. առաջին եռամսյակում ներգնա տուրիզմի աճի տեմպը նվազել է

Վերադարձ լուրերի բաժին

13:01 , 14 Մայիս 2019

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ)՝ այս տարվա առաջին եռամսյակում մեր երկրի ներգնա տուրիզմի հավելաճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 5,2% կամ 18031 զբոսաշրջիկ: Հունվար-մարտ ամիսներին Հայաստան է ժամանել 364489 զբոսաշրջիկ, իսկ 2018 թ. նույն ժամանակահատվածում՝ 346458-ը։ Անցած տարվա առաջին եռամսյակում հավելաճը եղել է 15,7% կամ 46925 զբոսաշրջիկ: Ներկայացված աղյուսակից պարզ է դառնում, որ նախորդ տարվա հետ համեմատած՝ հավելաճը զգալիորեն դանդաղել է:

armstat_domestic_tourism
«Մոդեքս» խորհրդատվական ընկերության մասնագետների հաշվարկով՝ եթե պահպանվեր նախորդ տարվա հավելաճի տեմպը, զբոսաշրջությա արժեշղթան կունենար նվազագույնը 23,1 միլիոն դոլարին համարժեք դրամի հասույթ: Հավելաճի նման դանդաղման կարևոր պատճառներից մեկը մասնագետները նշում են այս տարի Իրանից ժամանող զբոսաշրջիկների թվի կրճատումը:

2017 թ. առաջին եռամսյակում ներգնա տուրիզմի հավելաճը կազմել է 18,6 %: 2016 թ. նույն ժամանակահատվածում հավելաճը եղել է 8,6%: 2015 թ. առաջին եռամսյակում ներգնա զբոսաշրջության հավելաճը եղել է -4%: 2015-2019 թթ. առաջւն կիսամյակների ընթացքում գրանցված ներգնա զբոսաշրջության հավելաճը համեմատելիս պարզ է դառնում, որ ամենադանդաղ հավելաճն արձանագրվել է 2015 թ.: Հաջորդ տարիների ընթացքում տուրիզմի հավելաճի տեմպը տարվա առաջին եռամսյակի ընթացքում ավելացել է: Սակայն 2018-2019 թթ. տվյալներն ուսումնասիրելով՝ պարզ է դառնում, որ հավելաճի տեմպի հապաղում է արձանագրվել: Պատճառները, թերևս, դեռ պետք է հետազոտեն և պարզեն մասնագետները: Գործոնները կարող են լինել տարբեր:

Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության (International Recommendations for Tourism Statistics 2008, Compilation Guide, UN WTO, Madrid, November 2010)՝ միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձը, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին:

Մարտի 20-ից կգանձվեն մինչև 1.5 մլն դրամ պարտավորությունները

Ինչ վերաբերում է 1.5 միլիոն դրամից ավելի պարտավորություններին, ապա, ինչպես արտակարգ դրության ժամանակահատվածում, այնպես էլ դրանից հետո՝ ՊԵԿ-ը նրանց նկատմամբ իրականացրել և իրականացնում է օրենքով նախատեսված գործողությունները:

2020 թվականին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հավաքագրել է 1 տրլն 385.2 մլրդ դրամի եկամուտ

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2020 թվականի ընթացքում հավաքագրված եկամուտները: