Invalid username or password
ՊԵԿ-ում 2019 թվականին պարգևավճարներն ավելացել են 800 մլն դրամով, միևնույն ժամանակ 967 մարդ ազատվել է աշխատանքից՝ մի մասը սեփական դիմումի համաձայն, մի մասը՝ կրճատումների արդյունքում: Այդ մասին 2019 թվականի արդյունքների ամփոփիչ մամուլի ասուլիսին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:
2019 թվականին ՊԵԿ-ում պարգևավճարները կազմել են 5.8 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 5 մլրդ դրամի փոխարեն: Այդ ավելացումը, կոմիտեի նախագահի խոսքով, հանրության շրջանում ընդգծված սուր քննադատության առիթ չդարձավ զուտ այն պատճառով, որ հանրությունը մի փոքր հասկացել է կառավարության որդեգրած քաղաքականությունը։ «Մենք հանրության հետ երկխոսելու և մարդկանց որոշակի մտքեր հայտնելու անհրաժեշտություն ունեինք։ Հանրության շրջանում բարձր եկամուտ ունեցողի նկատմամբ կա որոշակի վերապահում. դա լավ ճանապարհ չի, և լավ տեղ չի տանում։ Մենք կարողացանք հասնել նրան, որ եթե ուզում ենք ունենալ պրոֆեսիոնալ անձնակազմ, ապա մասնավոր հատվածի միևնույն մասնագիտության մեջ որոշակի ֆինանսական մրցակցություն պետք է կարողանանք ապահովել»,- ասել է ՊԵԿ նախագահը:
Հարկային մարմնում պարգևավճարների մասին ՊԵԿ նախագահն ասել է, որ խնդիր է դրվել որոշակի արժանապատիվ վաստակի չափ ապահովել աշխատակիցների համար, որպեսզի որակյալ մասնագետների արտահոսք չլինի: «Հաշվետու տարում մեր կադրերը համալրել ենք 600 աշխատակցով։ Սերնդափոխություն կարողացել ենք անել, բայց դրա հետ մեկտեղ, ցավոք, ունեցել ենք փորձառու աշխատողներից ազատման դիմում, որոնք աշխատանքի են ացնել մասնավոր հատվածում», – ասաց Դավիթ Անանյանը:
Tert.am
Դիտումներ 799
Ըստ Կարեն Թամազյանի, չնայած առանձին ամիսներին կորոնավիրուսային համավարակով պայմանավորված եկամուտ ապահոված աշխատատեղերի անկմանը` տարեկան կտրվածքով 2020թ. հարկման ենթակա եկամուտներ ապահոված աշխատատեղերը կազմել են միջին ամսական 609 հազար, որը 2019թ. նույն ամսվա համեմատ ավելի է շուրջ 1.2 %-ով (7 հազարով):
ՀՀ ԿԲ դրամանիշերի փոխանակման գործառնական դրամարկղը գործելու է ք. Երևան, Վազգեն Սարգսյան 6 հասցեում:
Ոսկյա իրերի գրավադրմամբ վարկ ձևակերպած հաճախորդ-վարկառուներին ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է տալիս պարբերաբար ավելացնել գործող վարկի սահմանաչափը մինչև 10%: