Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

2019 թվականին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 1,629.4 մլրդ դրամ

Վերադարձ լուրերի բաժին

16:35 , 05 Մայիս 2020

ՀՀ 2019 թվականի պետական բյուջեն կատարվել է 63.9 մլրդ դրամ պակասուրդով: EconoMood-ն առանձնացրել է ֆինանսական հատվածում գրանցված իրավիճակի վերաբերյալ կարևոր ցուցանիշը:

2019 թվականին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 1,629.4 մլրդ դրամ կամ ծրագրված ցուցանիշի 92.4%-ը: ՀՀ 2019 թվականի պետական բյուջեն կատարվել է 63.9 մլրդ դրամ պակասուրդով: Արտաքին ֆինանսական զուտ ակտիվների հաշվին պետական բյուջեի ֆինանսավորումը հաշվետու տարում կազմել է ‑55.4 մլրդ դրամ:

2019 թվականին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 1,464.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր: Հարկային եկամուտների ցուցանիշի վրա նվազեցնող ազդեցություն է ունեցել հարկերի վերադարձված գումարների աճը: Հարկային եկամուտների և պետական տուրքերի 34.6%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին, որը կազմել է 506.5 մլրդ դրամ (առանց անցումային գերավճարի՝ 474.4 մլրդ դրամ), ընդ որում 2019 թվականի ընթացքում ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափով հարկվող գործարքների գծով վերադարձված գումարը կազմել է 83,9 մլրդ դրամ, ինչը 5.8%-ով կամ 4,6 մլրդ դրամով գերազանցել է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը, 16%-ն ապահովվել է շահութահարկի հաշվին` կազմելով 233.8 մլրդ դրամ, 30.1%-ը կամ 440.8 մլրդ դրամ՝ եկամտային հարկի հաշվին, 9.5%-ը կամ 138.6 մլրդ դրամ՝ ակցիզային հարկի հաշվին և 2.2% կամ 31.6 մլրդ դրամ՝ շրջանառության հարկի հաշվին:

2019 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 45.9 մլրդ դրամ պետական տուրքեր` 15.6%-ով կամ 6.2 մլրդ դրամով գերազանցելով ՀՀ կառավարության տարեկան ճշտված ծրագրով կանխատեսված ցուցանիշը: Հարկային եկամուտներ և պետական տուրքեր/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը 2019 թվականին կազմել է 22.35%, որը 1.6 տոկոսային կետով գերազանցում է կանխատեսված և 1.4 տոկոսային կետով՝ 2018 թվականի համապատասխան ցուցանիշը:

2019 թ. գրանցվել են նաև հետևյալ ցուցանիշները՝
Արտաքին աղբյուրներից տրամադրվել են շուրջ 12.4 մլրդ դրամ պաշտոնական դրամաշնորհներ` կազմելով տարեկան ճշտված ծրագրի 30.8%‑ը, այսինքն` կանխատեսվածից պակաս է ստացվել 27.7 մլրդ դրամ:

Բանկերը աշխատել են շահույթով` ապահովելով ոլորտի հիմնական ցուցանիշների աճ. ակտիվների ու ՀՆԱ հարաբերակցության և տնտեսությանը տրամադրված վարկերի ու ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշներն ավելացել են համապատասխանաբար 8.9 և 4.8 տոկոսային կետով՝ կազմելով 106.5% և 58.7%:

ՀՀ միջազգային պահուստներն ապահովել են ներմուծման գրեթե չորս ամսվա, իսկ ընթացիկ պարտավորությունների սպասարկման՝ շուրջ վեց տարվա ծածկույթ:

Բանկային համակարգի կողմից տրամադրված վարկերի տոկոսադրույքները տարվա ընթացքում հիմնականում ցուցաբերել են նվազման միտում:

Չաշխատող վարկերի և դեբիտորական պարտքերի տեսակարար կշիռն ընդհանուր վարկերում և դեբիտորական պարտքերում կազմել է 5.1%:

Էլեկտրոնային վճարումների համակարգով իրականացված դրամական փոխանցումների ծավալը հաշվետու տարում, նախորդ տարվա համեմատ, աճել է 30.3%-ով, մինչդեռ քանակն ավելացել է 6.6%-ով:

EconoMood

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

18.09.2020: ՀՀ կենտրոնական բանկը ներկայացրել է շաբաթական ամփոփ տվյալները

Սեպտեմբերի 7-13-ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 47 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 76.7 մլն ԱՄՆ դոլար:

Ներկայացվել են Տեսչական մարմինների գործունեության հաշվետվությունները

Առաջին անգամ քննարկվել է կառավարությանը ենթակա տեսչական մարմինների գործունեության կատարողականը:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ներկայացնում է երեխաների համար նախատեսված ABB KIDS քարտը

Մինչև 31.12.2020թ. Kids Card-ը կարող եք ձեռք բերել անվճար: