Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

2019 թվականին Հայաստան է ժամանել 5 միլիոն 339 հազար 796 մարդ

Վերադարձ լուրերի բաժին

11:25 , 15 Հունվար 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է Հայաստան ժամանողների և մեր երկրից մեկնողների վիճակագրությունը: Գործադիրի ղեկավարը գրել է.

«2019 թվականին Հայաստան է ժամանել 5 միլիոն 339 հազար 796 մարդ:

2018 թվականին Հայաստան է ժամանել 4 միլիոն 785 հազար 875 մարդ:

2017-ին Հայաստան է ժամանել 4 միլիոն 373 հազար 117 մարդ:

2017-ի համեմատ 2019-ին Հայաստան է ժամանել 966 հազար 679-ով, կամ 22.1 տոկոսով ավել մարդ:

Նշեմ, որ 2019 թվականի արդյունքներով Հայաստանից մեկնողների թիվը 9 հազար 467-ով ավել է եղել ժամանողների թվից:

2018 թվականի արդյունքներով Հայաստանից մեկնողների թիվը ժամանողներից ավել է եղել 11 հազար 882-ով:

2017 թվականի արդյունքներով, ուշադրություն, Հայաստանից մեկնողների թիվը ժամանողների թվից ավել է եղել, կրկին ուշադրություն, 133 հազար 826-ով:

Նշեմ նաեւ, որ նախորդ գրառումս որ ջնջեցի, ամբողջությամբ ճիշտ էր, պարզապես վերաբերվում էր չորրորդ եռամսյակի՝ հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների տվյալներին:

Ըստ այդմ՝
2019 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստան է ժամանել 2 միլիոն 150 հազար 383 մարդ:

2018 թվականին չորրորդ եռամսյակում Հայաստան է ժամանել 1 միլիոն 906 հազար 722 մարդ:

2017 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստան է ժամանել 1 միլիոն 751 հազար 729 մարդ:

2017-ի համեմատ 2019-ի չորրորդ եռամսյակում Հայաստան է ժամանել 398 հազար 654-ով, կամ 22.7 տոկոսով ավել մարդ:

Չորրորդ եռամսյակի տվյալները սկսել են դրական սալդո արձանագրվել ժամանողների օգտին՝ միայն Ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունից հետո:

Հ.Գ. Այս հաշվարկում միեւնույն անձի բազմաթիվ մեկնում-ժամանումները նույնպես հաշվի են առնված: Կրկնակի, բազմակի մեկնում-ժամանումների թիվը պետք է հանվի՝ անձի հետ նույնականացված վերջնական տվյալները ստանալու համար: Այս տվյալների մշակումն ընթացքի մեջ է:)»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ցերեկային խնամքի ծառայություն մատուցող կենտրոններում երեխայի ճանապարհածախսը կհոգա պետությունը

Համապատասխան որոշումն ընդունել է կառավարությունը՝ ապրիլի 2-ի նիստում:

2019 թ. առաջին եռամսյակի տվյալով՝ բյուջեի եկումուտները գերակատարվել են

Վարչապետ Փաշինյանի տվյալով՝ գերակատարման չափը մոտ 9 միլիարդ դրամ է: