Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

2018 և 2019 թվականներին Կառավարությանը հաջողվել է պետական բյուջեի հարկային եկամուտները բացարձակ թվով ավելացնել 505.4 միլիարդ դրամով

Վերադարձ լուրերի բաժին

01:23 , 26 Հունվար 2020

ՀՀ վարչապետ Նկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Հեղափոխության ժամանակ խոստացել էի, որ մեկ-երկու տարում ՀՀ բյուջեն կարող է ավելանալ 30-35 տոկոսով։

Փաստ համար 1. Երկու տարվա ընթացքում՝ 2018 և 2019 թվականներին Կառավարությանը հաջողվել է պետական բյուջեի հարկային եկամուտները բացարձակ թվով ավելացնել 505.4 միլիարդ դրամով, որի մի մասն ուղղվել է հարկ վճարողների հանդեպ ունեցած պարտքերի մարմանը, իսկ մյուս մասով ավելացել են պետական բյուջեի եկամուտները։

2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ կառավարությունը հարկերի գերավճարների գծով տնտեսվարողներին պարտք է եղել 275.7 միլիարդ դրամ: 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ նմանօրինակ պարտքը կազմում է 76.6 միլիարդ դրամ, ներառյալ նաև ԱԱՀ-ի ընթացիկ պարտքերը և դեբետները:

Այսինքն՝ մեկուկես տարվա ընթացքում կառավարությունը բիզնեսին վերադարձրել է մոտ 200 միլիարդ դրամի պարտք: Վերը նշված 505.4 միլիարդ դրամի մնացած 305.4 միլիարդ դրամը համալրել են պետական բյուջեի հարկային եկամուտների հատվածը: ԱԱՀ ժամկետանց դեբետների վերադարձի գործընթացը շարունակվում է:

Այսպիսով, 2018, 2019 թվականների արդյունքներով տոկոսային արտահայտությամբ պետական եկամուտների աճը 2017 թվականի համեմատ կազմել է 43.6%»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Խրախուսվելու է էներգախնայողությունը

Կառավարությունը ԵՄ-ի օժանդակությամբ խրախուսում է էներգախնայողությանն ուղղված ծրագրերը:

Կառավարությունը լուծարում է «Հայկական միրգ» ընկերությունը

ՀՀ կառավարությունն այն հիմնել էր 2011 թ.՝ ծրագրի իրականացման համար: 2016 թ.-ից այն չի գործել:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Ամենամեծ տնտեսական աճն անցած տասնամյակում

Վիճակագրական կոմիտեի տվյալի համաձայն՝ 2019 թ. արձանագրվել է 7,6 տոկոս տնտեսական աճ: Թե որ ոլորտներում է եղել աճ, իմացեք՝ բացելով հոդվածը: