Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

2018-ի պետբյուջեի ծախսային մասն ավելացնում է ևս 15 մլրդ դրամով. ուր են ուղղվելու լրացուցիչ միլիարդները

Վերադարձ լուրերի բաժին

16:34 , 30 Նոյեմբեր 2017

Հաշվի առնելով որոշ հանգամանքներ՝ կառավարությունը 2018 թվականի պետական բյուջեի նախագծում ավելացնում է ծախսային մասը 15 մլրդ դրամով: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ ներկայացնելով ՀՀ 2018 թ. պետական բյուջեի նախագծի ցուցանիշներում փոփոխություններին և ԱԺ մշտական հանձնաժողովներում ու լիագումար նիստում քննարկման արդյունքներով պատգամավորների կողմից կառավարություն ներկայացված առաջարկությունների ու եզրակացությունների ամփոփաթերթին հավանություն տալու մասին հարցը:

Նախարարի խոսքով՝ բյուջեի ծախսային մասը մեծացնելու առաջին բաղադրիչը կապված է սեպտեմբերի համեմատ փոխարժեքի 5 դրամով փոփոխությամբ: Նշված 15 մլրդ դրամից 1 մլրդը նախատեսվում է հատկացնել «Հայաստան» զորախմբին, ինչը բխում է սահմանային անվտանգության ապահովումից և միջազգային պարտավորություններից: «1 մլրդ 289 մլն դրամ կուղղվի ջրի սակագնի սուբսիդավորմանը, որպեսզի 11 դրամի բարձրացումը գալիք տարվա ընթացքում բնակչությունն իր վրա չկրի: Լրացուցիչ 1,7 մլրդ դրամ կհատկացվի կառավարության աշխատակազմին՝ կապված սահմանադրական փոփոխությունների հետ: 4-ական մլրդ դրամով էլ կավելացվի առողջապահական ոլորտի ֆինանսավորումն ու կառավարության պահուստային ֆոնդը, որովհետև 2018-ին կան բավականին շատ միջոցառումներ, որոնք հնարավոր է հանգեցնեն չնախատեսված ծախսերի աճի և այլն»,- «Արմենպրես»-http://www.armenpress.amի փոխանցմամբ, ասաց ՀՀ ֆինանսների նախարարը:

Նրա տեղեկացմամբ, ընդհանուր առմամբ ԱԺ պատգամավորներից պետական բյուջեի նախագծի հետ կապված ստացվել են 100-ից ավելի առաջարկներ: Ըստ նախարարի՝ կան շատ առաջարկներ, որոնք անհասցե են, եղել են նաև առաջարկներ այս կամ այն ոլորտի ֆինանսավորումը բարձրացնելու վերաբերյալ: «Ներկայացվել են մի շարք ակտուալ առաջարկներ ևս, բայց մենք պետք է հաշվի առնենք մեր հնարավորությունները»,- ասաց նախարարը:

Հաջորդ տարվա բյուջեն եկամուտների մասով կազմելու է 1 տրիլիոն 307 միլիարդ դրամ՝ 2017 թ. 1 տրիլիոն 207 միլիարդի փոխարեն, 100 միլիարդով ավելի՝ հարկային եկամուտների հաշվին: Բյուջեի ծախսային մասը նախատեսվում է 1 տրիլիոն 481 միլիարդ դրամ՝ այս տարվա 1 տրիլիոն 360 միլիարդի փոխարեն: Նախագծով 2018-ին նախատեսվում է 4,5 տոկոս տնտեսական աճ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երթը մեկնարկել է

Հանրահավաքի մասնակիցները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղեկցությամբ երթով Արցախի պողոտայից երթով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ։

Հայաստանի հանքարդյունաբերողներն ու նրանց վճարած հարկերը

Մետաղական հանքարդյունաբերությամբ զբաղվող 10 խոշորագույն ընկերությունները միասին այս տարվա առաջին կիսամյակում պետբյուջե են վճարել մոտ 55 մլրդ դրամի հարկեր և տուրքեր

Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 100 օր անց՝ 77.2%. օնլայն հարցման արդյունքները

Դատելով արդյունքներից՝ վարչապետը 100 օրվա գործունեությունից հետո պահպանում է չափազանց բարձր վարկանիշը։