Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

2018-ի մայիսից ի վեր պաշտոնապես գրանցված աշխատողների թիվն ավելացել է 63,2 հազարով

Վերադարձ լուրերի բաժին

14:19 , 10 Սեպտեմբեր 2019

Ըստ Արմենպրես գործակալության:

2019 թ. հունիսի դրությամբ ՀՀ-ում գրանցված աշխատողների թիվը կազմել է 601,5 հազար: Նախորդ տարեսկզբին գրանցված աշխատողների թիվը եղել է 509,5 հազար: 2018 թ. հունիսի համեմատ գրանցված աշխատողներ թիվն աճել է 7.7%-ով, իսկ 2018-ի հունվարի համեմատ՝ 18%-ով: Աճն արձանագրվել է գլխավորապես ոչ պետական կազմակերպություններում: Այս տարվա հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ մասնավոր կազմակերպություններում աշխատողների թիվն աճել է 14%-ով:
registered_employment_Grantsvats_ashkhatoghner_2018-01-2019-07
Գրանցված աշխատողների թվի նման ավելացումը մեծապես պայմանավորված է ստվերի կրճատմամբ: Աճն իր ազդեցությունն է ունեցել նաև Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ կատարվող պարտադիր վճարների վրա: 2019 թ. առաջին կիսամյակում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին իրականացված պարտադիր վճարումները 2018 թվականի հունվար-հունիսի ցուցանիշը գերազանցել են 347.8 միլիոն դրամով կամ 9.6%-ով:

Պետական հատվածում գերակշռում են կրթության ոլորտի աշխատակիցները՝ 101.3 հազար մարդ, իսկ ոչ պետականում՝ մեծածախ և մանրածախ առևտրով և ավտոմեքենաների ու մոտոցիկլների նորոգմամբ զբաղվողները՝ 94.2 հազար մարդ:

Գործազուրկների թվի նվազում.

2019 թ. հունվար-հուլիսին 2018-ի համեմատ գրանցված գործազուրկների թիվը նվազել է 6.5%-ով, իսկ 2017-ի համեմատ՝ 18.8%-ով: 2019 թ. հունվար-հուլիս ամիսներին պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թվաքանակը եղել է 64.3 մարդ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 68.8 հազար գործազուրկների թվից պակաս է 6.5%-ով: 2017 թ. հունվար-հուլիսին գրանցված 79.2 հազար գործազուրկների հետ համեմատած՝ կրճատումը կազմել է 18.8%:

Գործազրկության ամենամեծ նվազումը եղել է Վայոց Ձորի, Լոռու և Արմավիրիր մարզերում:

Հատկանշական է, որ գործազրկության մակարդակը ներկայացնող ցուցանիշը 2018 թ. 2017-ի համեմատ նվազել է 1.2 տոկոսային կետով՝ կազմելով 20.6%: Գրանցված գործազուրկների թիվը և գործազրկության մակարդակը տարբեր ցուցանիշներ են: 2019 թ. առաջին եռամսյակում գրանցվել է գործազրկության մակարդակի որոշակի աճ, այն ավելացել է 0.9 տոկոսային կետով:

Աշխատուժի առաջարկի և պահանջարկի ավելացում.

2019 թ. ավելացել է ոչ միայն գրանցված աշխատողների թիվը, այլև նշանակալի ավելացել է աշխատուժի հանդեպ պահանջարկը՝ հուլիս ամսին կազմելով 3806 մարդ, որը անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 1299-ով, կամ 1.5 անգամ:

ashkhatizhi_Pahanjarke
2019 թ. հուլիսի տվյալներով՝ աշխատուժի պահանջարկը հատկապես մեծ է արդյունաբերության ոլորտում: Աշխատուժի շուկայում ամենաշատ պահանջարկն են վայելում որակավորում չունեցող բանվորները, սպասարկման ոլորտի, բնակարանային կոմունալ տնտեսությունների և առևտրի կազմակերպությունների աշխատողները: Նրանց հաջորդում են որակավորում ունեցող բանվորները, բարձր և միջին որակավորում ունեցող մասնագետները, օպերատորները, ապարատավարները և այլն: Աշխատուժի պահանջարկն ավելի քան երկու անգամ մեծացել է Երևանում, 1.7 անգամ Արարատի մարզում, 1.5 անգամ Արագածոտնի և Լոռու մարզերում: Միջին ամսական անվանական աշխատավարձն ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին ՎԿ նախնական տվյալներով բարձրացել է 5.9%-ով՝ կազմելով 178 հազար 325 դրամ: Տնտեսական ակտիվության բարձրացումը մի կողմից և հարկային վարչարարության բարելավումը մյուս կողմից դրական են անդրադառնում աշխատուժի շուկայի վրա՝ հանգեցնելով քանակական և որակական բարելավման:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Դեպի Հայաստան ամենաշատը Ռուսաստանից են գալիս

Հունվար-սեպտեմբերին Հայաստան է այցելել մոտ 1 միլիոն 460 հազար զբոսաշրջիկ:

Արմեն Սարգսյանը Դոհայում հանդիպել է Կատարի Պետության վարչապետի հետ

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու բարեկամ երկրների միջև առկա են փոխգործակցության մեծ հնարավորություններ և լավ հիմքեր՝ երկկողմ համագործակցության ընդլայնման ու ամրապնդման համար։

Ֆորբսի աղյուսակում աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատեր Քայլի Ջեները 600 միլիոն դոլարով վաճառելու է իր ընկերության վերահսկիչ փաթեթը

Քայլի Ջեները, որը Ֆորբս ամսագրի վարկանիշում համարվում է ամենաերիտասարդ միլիարդատերն աշխարհում, վաճառելու է իր հիմնադրած Kylie Cosmetics ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը: Գնորդը Max Factor բրենդով հանդես եկող Coty ընկերությունն է: