Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

2018-ի առաջին եռամսյակում 168.1 տոկոսով ավելացել է ավտոմեքենաների ներմուծումը Հայաստան

Վերադարձ լուրերի բաժին

15:41 , 13 Ապրիլ 2018

Ապրիլի 10-ից գործարկվել է ավտոմեքենաների մաքսային արժեքի ավտոմատ հաշվիչը

2018-ի առաջին եռամսյակում 168.1 տոկոսով ավելացել է 3-րդ երկրներից ավտոմեքենաների ներկրումը Հայաստան: Ըստ ՊԵԿ Արարատյան մաքսատուն-վարչության պետի տեղակալ Կարեն Գևորգյանի, հունվար-մարտ ամիսներին ներմուծվել է 13 հազար 768 մեքենա՝ մաքսային ձևակերպումների արդյունքում պետական բյուջե ապահովելով 8 միլիարդ 859 միլիոն դրամի մուտքեր. «Ցուցանիշը 8633-ով գերազանցել է 2017-ի նույն ժամանակահատվածի արդյունքը: Մասնավորապես, նախորդ տարի հունվար-մարտ ամիսներին ներկրված 5135 մեքենայի՝ 3 միլիարդ 180 միլիոնի դրամի դիմաց՝ ապահովվել է պետբյուջեի մուտքերի 278.6 տոկոս աճ: Աճը հիմնականում պայմանավորված է նաև ավտոմեքենաների մաքսային արժեքի որոշման գործընթացում 2018-ից ներդրված նոր աշխատաոճով»: Այս մասին տեղեկացնում է Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Պետական եկամուտների կոմիտեն սպասարկման որակի բարելավման, ընթացակարգերի կրճատման և մաքսային ձևակերպումների պարզեցմանն ուղղված բարեփոխումների շրջանակում դեռևս տարեսկզբից հանդես է եկել աննախադեպ նորամուծությամբ: Խոսքը, մասնավորապես վերաբերում է հունվարի 8-ից petekamutner.am պաշտոնական կայքէջում ՀՀ սահմանով տեղափոխվող ավտոտրանսպորտային միջոցների հայտարարագրման ընթացքում կիրառվող մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկատվության հրապարակմանը: Կարեն Գևորգյանի խոսքով՝ կայքում զետեղված տեղեկատվությունը պարբերաբար ուսումնասիրվել, վերանայվել և թարմացվել է: «Ապրիլի 10-ից արդեն գործարկվել է ավտոմեքենաների մաքսային արժեքի ավտոմատ հաշվիչը: Այն քաղաքացիներին հնարավորություն է տալիս նախապես տեղեկանալ, թե ինչ վճարումներ պետք է կատարվեն մեքենայի ներկրելուց հետո: Նման աշխատաոճով մաքսային արժեքի որոշման գործընթացը դառնում է առավել թափանցիկ, հրապարակային, վստահելի և կանխատեսելի, ինչ թույլ է տալիս ավտոմեքենա ներկրողներին բարձր արդյունավետությամբ և ժամանակի տնտեսմամբ կազմակերպել աշխատանքն ու պլանավորել ծախսերը»,-ասել է Արարատյան մաքսատուն-վարչության պետի տեղակալ Կարեն Գևորգյանը:

ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության մասնագետների ծրագրավորած հաշվիչը հասանելի է petekamutner.am կայքի գլխավոր էջում՝ էլեկտրոնային ծառայությունների բաժնում: Կայքի այցելուին անհրաժեշտ է միայն մուտքագրել ավտոմեքենայի մակնիշը, տարեթիվը, շարժիչի հզորությունը և պահանջվող մյուս տվյալները. ավտոմատ համակարգը կհաշվարկի ամբողջական գումարը՝ ցույց տալով, թե ինչքան են կազմում տվյալ մեքենայի մաքսատուրքը, բնապահպանական վճարը և ԱԱՀ-ն:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ես կոորդինացնելու եմ տնտեսական բլոկը և տարածքային զարգացումը. Կարեն Կարապետյան (տեսանյութ)

ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի հարցազրույցը «Արմենիա» հեռուստաընկերությանը

«Սինոփսիս» ընկերությունը հայտարարություն է տարածել` քաղաքական գործընթացների կապակցությամբ

Սինոփսիսը ընդունում է իր աշխատակիցների ազատ կամքի դրսևորման իրավունքը, գտնելով, որ նրանք ազատ են արտահայտելու իրենց քաղաքացիական դիրքորոշումներն ու առաջնայնությունները

Converse Bank Yerevan Spring Run 2018 վազքի մարաթոնին կմասնակցի մոտ 1000 վազորդ

Կոնվերս Բանկը Converse Bank Yerevan Spring Run 2018 վազքի մարաթոնի հովանավորն է: