Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

2018-ին Հայաստան են այցելել 1 մլն 651.8 հազար զբոսաշրջիկներ

Վերադարձ լուրերի բաժին

14:19 , 08 Փետրվար 2019

2018 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստան այցելած միջազգային զբոսաշրջիկների թիվը կազմել է 1 651 782՝ նախորդ 1 494 779-ի դիմաց։ Նախորդ տարվա համեմատ ներգնա (Հայաստան ժամանած) զբոսաշրջիկների թիվն աճել է 10.5%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Վիճակագրական կոմիտեի զեկույցից։

Նշենք, որ ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության (International Recommendations for Tourism Statistics 2008, Compilation Guide, UN WTO, Madrid, November 2010) միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձը, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին։

Ինչ վերաբերում է արտագնա զբոսաշրջությանը, 2018 թվականին զբոսաշրջությանը, 2018 թվականին զբոսաշրջության նպատակով Հայաստանից մեկնել է 1 622 791 մարդ։ 2017-ի համեմատ արտագնա տուրիզմն աճել է 9.5%-ով։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ. մրցունակ առաջարկներ «Արմենիա Էքսպո 2021»-ի շրջանակներում

Բանկը կարևորում և գնահատում է իր հաճախորդներին:

Հայտարարություն-հերքում Վիվա-ՄՏՍ-ից

Գնորդի համաձայնությամբ՝ վերջինիս նույնականացման դեպքում, Վիվա-ՄՏՍ-ը պատրաստ է ներկայացնել ողջ եղելությունը՝ փաստերով ու ժամկետներով:

Ucom-ում գործում է «Մատչելին՝ զեղչով» առաջարկը

Հավելենք, որ 36 ամսով ապառիկ ձևակերպելու դեպքում գնորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կօգտվեն 0% կանխավճարի, 0% սպասարկման վճարի և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությունից։