Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

2018 թ. նախորդ տարվա համեմատ կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը նվազել է 2.3 տոկոսային կետով. Նիկոլ Փաշինյան

Վերադարձ լուրերի բաժին

11:36 , 08 Մայիս 2019

Կառավարության պարտքի նվազեցման ծրագրի ներդրման արդյունքում 2018 թ.-ին նախորդ տարվա համեմատ կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը նվազել է 2.3 տոկոսային կետով՝ կազմելով 51.4%: b4b.am-ի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը հավելեց, որ Համաշխարհային բանկի «Doing Business 2019» զեկույցում Հայաստանը 190 երկրների շարքում արձանագրել է դիրքի առաջընթաց 6 կետով՝ 47-րդից բարձրանալով 41-րդ տեղը:

Նա հավելեց, որ «Համաշխարհային մամուլի ազատության ինդեքսում» Հայաստանը 2018թ. արդյունքներով առաջընթաց է գրանցել՝ 19 կետով բարելավելով իր դիրքերը և հայտնվելով 61-րդ հորիզոնականում: «Մամուլը Հայաստանում ազատ է, քան երբեւէ: Ըստ Freedom House միջազգային կազմակերպության «Համացանցի ազատության մասին 2018 թ.» (Freedom on the Net) զեկույցի՝ Հայաստանը գրանցել է զգալի առաջընթաց` «մասամբ ազատ» երկրների շարքից անցում կատարելով «ազատ» երկրների շարք (դիտարկված 66 երկրների շարքում Հայաստանն այն 19 երկրներից է, որտեղ համացանցի ազատությունը գրանցել է նշանակալի առաջընթաց): The Economist հանդեսի կողմից Հայաստանը ճանաչվել է տարվա երկիր»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Գերմանացի զբոսաշրջիկները սկսել են զգալիորեն ավելի շատ այցելել Հայաստան

Տիգրան Խաչատրյանը վստահություն հայտնեց, որ տարեվերջին կունենանք զբոսաշրջիկների թվի 15 տոկոս աճ:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է դրամական փոխանցումներ կատարել Visa/Mastercard/МИР քարտերին ամբողջ աշխարհով

Ծառայության մասին մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ www.vtb.am Բանկի պաշտոնական կայքում, մասնաճյուղերում և Կոնտակտային կենտրոնում` 87-87 հեռախոսահամարով: