Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

2018 թ. Ամերիաբանկն առաջատար դիրքում է եղել ֆակտորինգային գործառնությունների ծավալով

Վերադարձ լուրերի բաժին

16:13 , 22 Մարտ 2019

Ամերիաբանկը 2018 թ. արդյունքներով առաջատարն է ՀՀ բանկային համակարգում ֆակտորինգի պորտֆելի ծավալով: Հաշվետու տարում Բանկի պորտֆելը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 59%-ով և տարեվերջին կազմել շուրջ 11 մլրդ ՀՀ դրամ: Ներկայում ֆակտորիգի պորտֆելն արդեն գերազանցում է 12 մլրդ ՀՀ դրամը:

Ֆակտորինգը, որպես կարճաժամկետ ֆինանսավորման լավագույն գործիք, ակտիվորեն կիրառվում է Ամերիաբանկի կողմից, որի արդյունքում Բանկի ֆակտորինգի պորտֆելը բավականին դիվերսիֆիկացված է: Ֆակտորինգի ծառայությունից օգտվում են տնտեսության ամենատարբեր ոլորտները (էներգետիկա, շինարարություն, առևտուր, հանրային ծառայություններ և այլ ոլորտներ) ներկայացնող հաճախորդներ, որոնց շրջանառու միջոցները համալրելու նպատակով անհրաժեշտ է լինում ստանալ կարճաժամկետ ֆինանսավորում: Որպես ճկուն ֆինանսական գործիք` ֆակտորինգը թույլ է տալիս ոչ միայն արդյունավետ լուծել այս խնդիրները, այլ նաև աշխատել գործընկերների հետ տարաժամկետ վճարման պայմաններով: Ֆակտորինգի շրջանակներում հաճախորդներն իրենց դեբիտորական պարտքի գծով ձևավորված դրամական պահանջի իրավունքը զիջում են Բանկին` փոխարենն անմիջապես ստանալով ֆակտորինգային ֆինանսավորում, որը թույլ է տալիս անխոչընդոտ իրականացնել կազմակերպությունների բնականոն ֆինանսական գործունեությունը:

Գործարքների գերակշիռ մասը բաժին է ընկնում արտահանման ֆակտորինգին, որի շրջանակներում Ամերիաբանկը սերտորեն համագործակցում է Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության հետ, ինչը արտահանողներին հնարավորություն է ընձեռում կառուցելու ֆինանսական տեսանկյունից առավել արդյունավետ և վստահելի հարաբերություններ արտերկրի գործընկերների հետ:

***
«Ամերիաբանկ» ՓԲԸ
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ):
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ. մրցունակ առաջարկներ «Արմենիա Էքսպո 2021»-ի շրջանակներում

Բանկը կարևորում և գնահատում է իր հաճախորդներին:

Հայտարարություն-հերքում Վիվա-ՄՏՍ-ից

Գնորդի համաձայնությամբ՝ վերջինիս նույնականացման դեպքում, Վիվա-ՄՏՍ-ը պատրաստ է ներկայացնել ողջ եղելությունը՝ փաստերով ու ժամկետներով:

Ucom-ում գործում է «Մատչելին՝ զեղչով» առաջարկը

Հավելենք, որ 36 ամսով ապառիկ ձևակերպելու դեպքում գնորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կօգտվեն 0% կանխավճարի, 0% սպասարկման վճարի և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությունից։