Invalid username or password
Պետական եկամուտների կոմիտեին 2018 թվականի ֆիզիկական անձի տարեկան եկամուտների հայտարարագիր է ներկայացրել 6.323 քաղաքացի՝ նախորդ տարվա 3.021-ի դիմաց: Այդ մասին մայիսի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հայտարարագրեր ներկայացրածների թվում են երգիչներ Արամեն, Սարոն, Մարտին Մկրտչյանը, և ես ուզում եմ այս երգիչներին՝ որպես հրապարակային անձինք, ովքեր այսպիսի քայլ են կատարել, շնորհակալություն հայտնել»,- ասաց կառավարության ղեկավարը:
Նրա խոսքով՝ 2018 թվականի մայիսից մինչ օրս բացահայտված կոռուպցիոն բնույթի և հարկերը վճարելուց խուսափելու դեպքերով ՀՀ իրավասու մարմինների կողմից հարուցվել է 1446 քրեական գործ, որոնցով հանցագործությամբ պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 89.3 մլրդ դրամ, նշվածից արդեն վերականգնվել է 32 մլրդ դրամը՝ տարբեր խողովակներով, իսկ շուրջ 7.1 մլրդ դրամի չափով առկա է անշարժ և շարժական գույքի, արժույթի կամ արտարժույթի վրա դրված կալանք: «2018 թվականի ընթացքում իրավապահ մարմինների կողմից պետական շահերի պաշտպանության հարցադրումներով հայտնաբերվել է 1345 իրավախախտում, ինչը գրեթե 3 անգամ գերազանցում է 2017 թվականի արդյունքը: Միևնույն ժամանակ, կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ քննված քրեական գործերի թիվն աճել է 691-ով կամ 127.4 տոկոսով»,- հայտնեց Նիկոլ Փաշինյանը:
Դիտումներ 660
Հատուցումները տրամադրվելու են 2020 թվականի դեկտեմբերի 24-ի ընդունված օրենքի՝ թիվ 2180-Ն, որոշմամբ՝ ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կամ ՀՀ ոստիկանության տրամադրած անվանացանկի հիման վրա։ Շահառու են հանդիսանալու անհայտ կորած զինծառայողի ծնողը և ամուսինը։
Շահութահարկի նվազեցումից մինչև ԱԱՀ գումարի վերադարձի նոր մեխանիզմ:
Առաջիկայում հիմնադրամը հանրությանը կներկայացնի 2021 թվականի բյուջեն, որը կներառի Կենտրոնական բանկի կողմից 2021 թվականի ընթացքում ֆինանսավորելիք ծախսերը: