Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

2018 թվականի պետբյուջեի 5 գերակայությունները

Վերադարձ լուրերի բաժին

14:25 , 16 Նոյեմբեր 2017

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը խորհրդարանում ներկայացրել է 2018 թ. պետական բյուջեի նախագծի 5 հիմնական գերակայությունները՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանի հարցին։ Բյուջե-2018-ի 5 գերակայություններն են.

1. Հարկային հավասարակշռված քաղաքականության իրականացում

«Այն գործիքակազմը, որը մենք ներդնելու ենք այս ուղղությամբ ճիշտ քաղաքականություն իրականացնելու, պետք է արդյունք տա: Մենք սրան ենք գնալու»,- նշել է նախարարը:

2. Արտաքին պարտքի կայունություն

«Մենք պետք է պարտքը կայունացնենք, որպեսզի կարողանանք ճիշտ ազդակներ ուղարկել ներդրողներին, ինչը հնարավորություն կտա նոր ներդրումներ ներգրավել և տնտեսական աճ ապահովել: Մենք 2018 թ. նախատեսում ենք 1 տոկոսային կետով նվազեցնել արտաքին պարտք-ՀՆԱ ցուցանիշը»,- մանրամասնել է Վարդան Արամյանը:

3. Սոցիալական խնդիրների նվազեցում

Երրորդ գերակայությունը սոցիալական խնդիրների նվազեցումն է՝  հատկապես այն համայնքներում, որոնք ավելի շատ խնդիրներ ունեն: «Մասնավորապես, խոսքը գյուղական համայնքների մասին է: Մենք պետք է կարողանանք գյուղերում ապրող մարդկանց համար եկամուտ գեներացնելու հնարավորություն ստեղծել, դրա համար շուրջ 40 տոկոսով ավելացրել ենք գյուղատնտեսության ոլորտի հատկացումները»,- ասել է Արամյանը:

4. Անվտանգություն

5. Տնտեսական աճ

Հինգերորդ գերակայությունն, ըստ նախարարի, տնտեսական աճն է: «…Սակայն այնպիսի տնտեսական աճը, որը պետք է լինի ներառական: Այսինքն, մենք պետք է ջանքեր գործադրենք, որ հասարակության ավելի լայն շերտեր մասնակցեն մեր տնտեսական կյանքին, ոչ թե մեկ կամ երկու ոլորտում ունենանք զարգացում»,- ասել է նախարարը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վարչապետը հանձնարարել է նոր, հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարություն մշակել

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ եմ տվել

Կառավարությունը խզում է «Մեղրու ՃՇՇՁ»-ի հետ պայմանագիրը՝ ՌԴ-ի 2393 սահմանապահ զորամասի անհամաձայնության պատճառով

Կարճ ասած, Հայաստանի կառավարությունը չի կարողացել Հայաստանի տարածքում հայկական ընկերության միջոցով աշխատանք կատարել, քանի որ ռուսները համաձայն չեն։

ԱԺ 15 ամենահարուստ պատգամավորները՝ ըստ դրամական միջոցների չափի

B4B.am-ը կազմել է ՀՀ Ազգային ժողովի՝ ամենից շատ դրամական միջոցներ հայտարարագրած պատգամավորների ցանկը