Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

2018 թվականի ընթացքում նախատեսվում է իրականացնել 20 հազար գլուխ կենդանու սերմնավորում

Վերադարձ լուրերի բաժին

20:47 , 27 Մարտ 2018

Կառավարությունում քննարկվել են անասնաբուծության զարգացմանն ուղղված ծրագրերն ու միջոցառումները

Վարապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանում անասնաբուծության ներկա վիճակը, առկա խնդիրները և զարգացման ուղիները:

Զեկուցվել է, որ ավարտական փուլում են գտնվում անասբուծության զարգացման ծրագրի փաթեթի մշակման աշխատանքները, որի շրջանակում նախատեսվում է իրականացնել տավարաբուծության, ոչխարաբուծության, խոզաբուծության, թռչնաբուծության զարգացման ծրագրեր, տոհմաբուծարանների և խոշոր համալիրների սուբսիդավորում, անասնաբուծական և մթերման սարքավորումների ձեռքբերման լիզինգի ծրագիր և այլն: Առանձին ուշադրություն է ցուցաբերվելու արհեստական սերմնավորման ծրագրի իրականացմանը, որը շարունակվելու է մինչ 2024 թվականը: Դրա շրջանակում նախնական տարբերակով նախատեսվում է 2018 թվականի ընթացքում իրականացնել 20 հազար գլուխ կենդանու սերմնավորում, ինչի արդյունքում ակնկալվում է, որ մեկ կենդանու մսատվությունը կավելանա մոտ 50 կիլոգրամով, իսկ կաթի արտադրության ծավալների ավելացումը լրացուցիչ շուրջ 330 մլն դրամի սպառում կապահովի:

Անդրադարձ է կատարվել նաև չոր կաթի ներմուծումը տեղական արտադրանքով փոխարինելու, տոհմաբուծարանների և խոշոր համալիրների սուբսիդավորման, լիզինգի ծրագրով անասնաբուծական և մթերման սարքավորումների ձեռքբերման, արոտավայրերի վիճակի բարելավման և այլ ուղղություններով նախատեսվող միջոցառումներին:
Կարեն Կարապետյանը կարևորել է անասնաբուծության զարգացման ծրագրի իրականացումը և հանձնարարել փաստաթուղթը դնել շրջանառության մեջ՝ ներկայացված տարբեր առաջարկությունները քննարկելու և ծրագիրը լրամշակելու ու վերջնական տեսքի բերելու համար: Միաժամանակ, վարչապետն անհրաժեշտ է համարել գնահատել գործող անասնաբուծական կոոպերատիվների գործունեության արդյունավետությունը, համայնքներում անասնաբույժների հաստիքների ներդրման հնարավորությունները և հանձնարարել ներկայացնել համապատասխան առաջարկություններ:

Կարդացեք նաև՝ Հայաստանի կենդանիները. գլխաքանակը երկրում նվազել է, Երևանում` աճել

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: