Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

2018 թվականի առաջին կիսամյակում Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 41%-ով

Վերադարձ լուրերի բաժին

14:51 , 06 Սեպտեմբեր 2018

Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվը 2017 թվականի առաջին կիսամյակի համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում աճել է 41%-ով: Այս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  ասել  է  ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի  և  զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանը:

Նա   տեղեկացրել  է, որ  Արցախ այցելող զբոսաշրջիկների աշխարհագրությունը ևս  ընդլայնվել է։«Նախորդ տարի Արցախը 95 երկրներից հյուրընկալել է հազարավոր զբոսաշրջիկների.   նրանց   գերակշիռ մասը  Ռուսաստանի  Դաշնությունից, Ամերիկայի  Միացյալ  Նահանգներից, Ֆրանսիայից, Իրանի  Իսլամական  Հանրապետությունից և եվրոպական այլ երկրներից ժամանածներն  են։2017 թվականին առաջին անգամ զբոսաշրջիկներ  ենք   ունեցել  նաև   Կամերունից, Մոնղոլիայից, Բենինից, Սալվադորից»,-մանրամասնել   է  ոլորտի  պատասխանատուն։

Զբոսաշրջիկներին հիմնականում  հետաքրքրում են Արցախի գեղատեսիլ  բնությունը, պատմաճարտարապետական հուշարձանները, որոնցից Արտակ Գրիգորյանն  առանձացրել  է Գանձասարի վանական համալիրը, Նիկոլ Դումանի տուն-թանգարանը, Տիգրանակերտն ու Հունոտի կիրճ  բնապատմական   արգելոցը։

«Վարդենիս-Մարտակերտ մայրուղու շահագործումից հետո զբոսաշրջիկների մեծ հոսքեր են նկատվում նաև դեպի Դադիվանք վանական համալիր։ Որպես առանձին զբոսաշրջային կենտրոն կառաձնացնեի  նաև   Շուշի քաղաքը, որը վերջին տարիներին համալրվում է նոր զբոսաշրջային ենթակառուցվածքներով»,-նշել  է Ա.  Գրիգորյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱԺ արտահերթ ընտրությունները կթանկացնեն ֆեյսբուքյան գովազդը

«ԱԺ ընտրությունների քարոզարշավի ընթացքում ֆեյսբուքյան գովազդային ծառայության պահանջարկը կտրուկ աճելու է…

Առաջին անգամ ՎՏԲ-Հայաստան Բանկը «Սիլ Ինշուրանս»-ի հետ համատեղ գործարկում է հիփոթեքային վարկավորման կանխավճարի ապահովագրություն

ՎՏԲ-Հայաստան Բանկը «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության հետ համագործակցության շրջանակներում առաջին անգամ մեկնարկում է ցածր կանխավճարով հիփոթեքային վարկերի տրամադրումը

Կոնվերս Բանկը՝ հաջողության պատմություններ կերտող բանկ

Կարիերայի և ձեռնարկատիրության ամենամյա տոնավաճառի ընթացքում Կոնվերս Բանկը ներկայացվել է որպես հաջողության պատմություններ կերտող Բանկ