Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

2018 թվականին ՀՆԱ իրական աճը կազմել է 5.2%

Վերադարձ լուրերի բաժին

16:31 , 20 Փետրվար 2019

Համախառն ներքին արդյունքի իրական աճը 2018 թվականին՝ 2017 թվականի համեմատ, կազմել է 5.2%։  Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի զեկույցից։

Տնտեսական աճին ամենից մեծ չափով՝ 5.1 տոկոսային կետով, նպաստել է առևտրի և ծառայությունների ոլորտը։ Արդյունաբերությունը տնտեսական աճին նպաստել է 0.7 տոկոսային կետի չափով, շինարարությունը՝ 0.1 տոկոսային կետի չափով, իսկ գյուղատնտեսությունը բացասական ազդեցություն է ունեցել 1.3 տոկոսային կետի չափով։

ՀՆԱ-ի ծավալը ընթացիկ գներով 2018 թվականին կազմել է 6 տրիլիոն դրամ։

Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն (շուկայական գներով) 2018 թվականին կազմել է 2 021 808 դրամ կամ 4 186 դոլար։

Ըստ եռամսյակների դիտարկելու դեպքում (յուրաքանչյուր եռամսյակը՝ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ) պատկերն այսպիսին է՝

2018թ. 1-ին եռամյակ՝ 9.9%

2018թ. 2-րդ եռամյակ՝ 7.4%

2018թ. 3-րդ եռամյակ՝ 2.5%

2018թ. 4-րդ եռամյակ՝ 3.4%

Ինչպես տեսնում եք, երրորդ եռամսյակում  կտրուկ դանդաղումից հետո տնտեսական աճի տեմպը 4-րդ եռամսյակում փոքր-ինչ արագացել է։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները ստանում են կենսաթոշակ մինչև յուրաքանչյուր ամսվա երկրորդ աշխատանքային օրը  

Հաճախորդի ցանկությամբ Բանկը տրամադրում է նաև թոշակային քարտ, որով հաճախորդը կարող է կանխիկացնել միջոցներ ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում:

Համաշխարհային բանկը հակաճգնաժամային 4 միջոցառման գծով անհատույց համաֆինանսավորող կլինի

Այդ մասին տեղեկացրել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը: