Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

2018 թվականին Հայաստան է ներկրվել 62.5 հազար ավտոմեքենա

Վերադարձ լուրերի բաժին

12:12 , 14 Դեկտեմբեր 2018

ՊԵԿ. հերթերից խուսափելու նպատակով ավտոմաքսատունը կաշխատի երկուշաբթիից-ուրբաթ՝ 9:00-ից մինչև 21:00-ն

2018 թվականին արձանագրվել է ավտոմեքենաների ներմուծման ծավալների կտրուկ աճ՝ նախկինում տարեկան 40 հազար ավտոմեքենայից հասնելով արդեն իսկ 62.5 հազարի: Արարատյան մաքսատուն-վարչության թիվ 2 բաժնի (ավտոմաքսատուն) ենթակառուցվածքը նախատեսված չէր նման ծավալների ծառայություն մատուցելուհամար, ինչը և հանգեցրել է հավելյալ հերթերի և կուտակումների: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Պետական եկամուտների կոմիտեն քայլեր է ձեռնարկում խնդրին համալիր լուծում տալու ուղղությամբ: Մինչև հարցի հիմնովին կարգավորումը՝ կոմիտեն տեղեկացնում է, որ ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներն, առանց բացառության, կարող են իրականացվել բոլոր մաքսատներում և մաքսային կետերում: Փաստացի վերացվել է մաքսային ձևակերպումների մասնագիտացված/կենտրոնացված համակարգը և ներմուծողի ցանկությամբ ավտոմեքենաների մաքսային ձևակերպումները կարող են կատարվել ՀՀ-ում գործող 5 մաքսատներից և 6 մաքսային կետերից ցանկացածում:

ՊԵԿ-ը միաժամանակ հայտարարում է, որ հերթերից խուսափելու նպատակով, մինչև 2018թ.-ի դեկտեմբեր ամսվա վերջը Արարատյան մաքսատուն-վարչության թիվ 2 (ավտոմաքսատուն) բաժինը կաշխատի երկուշաբթիից-ուրբաթ՝ 9:00-ից մինչև 21:00-ն:

Ամուլսարի համայնքների բնակիչները արտագաղթում են, ճանապարհները դեռ փակ են

Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակման հետևանքով վերջին 6 ամասվա ընթացքում Լիդիանն ու կապալառու ընկերություններն աշխատանքից ազատել են ավելի քանի 1300 աշխատակցի:

ՏՄՊՊՀ-ն վարչական վարույթ է հարուցել «Մոբայլ Սենթր»-ի հանդեպ. հաճախորդները բողոքել են մոլորեցնող գովազդից

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հարուցել է վարչական վարույթ «Մոբայլ Սենթր Արթ» ՍՊ («Մոբայլ Սենթր» խանութների ցանց ) ընկերության հանդեպ

Շիրակի մարզում հիմնվում է բրդի վերամշակման գործարան

ԵՄ աջակցությամբ Ամասիայում և շրջակա 8 համայնքներում վերականգնվում է բրդի արտադրության ամբողջ արժեշղթան