Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

2018 թվականին Հայաստանում 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն կմոտենա 4000 դոլարի

Վերադարձ լուրերի բաժին

13:31 , 30 Հոկտեմբեր 2017

Այսօր Ազգային ժողովում 2018 թվականի բյուջեի քննարկման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆինանսների նախարար Վարդան Արամյանից հետաքրքրվել է, թե կառավարությունը երաշխավորո՞ւմ է, որ բյուջեի այս նախագիծը տեսանելի, խելամիտ ժամկետներում ազդելու է ժողովրդի կենսամակարդակի վրա։ «Կյանքի փոփոխություն կլինի՞ ժողովրդի համար, թե՞ ոչ: Կոնկրետ ի՞նչ ժամկետում ժողովուրդը կզգա այդ փոփոխությունը»,-հարցրել է պատգամավորը:

«2016 թվականին մեզ մոտ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն 3532.9 դոլար է, 2017-ին՝ 3698, 2018-ին լինելու է 3984, ինչը նշանակում է՝ համընդհանուր կենսամակարդակը բարձրանում է», – պատասխանել է Արամյանը` նշելով, որ այն, ինչ անում են, ժողովրդի համար է :

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բագրատաշենի անցակետում դեկտեմբերի 1-ից վերականգնվել են ամեն տեսակի բեռնատար տրանսպորտային միջոցների անխափան մուտքը և ելքը

Դեկտեմբերի 1-ից վերականգնվել է նաև Գոգավանի մաքսակետի բնականոն աշխատանքը: Այն ժամանակավորապես դադարեցվել էր՝ վրացական հատվածում ճանապարհների վերանորոգման նպատակով։

04.12.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Նոյեմբերի 23-29-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 79.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 31.5 մլն ԱՄՆ դոլար:

Տնտեսվարողների գործարքների փաստաթղթավորման մասին

Ընդհանրապես, 2020 թվականի նոյեմբեր ամսվա փաստաթղթավորման ցուցանիշները զիջում են միայն սեպտեմբեր ամսին` գերազանցելով մնացած բոլոր ամիսների ցուցանիշները: