Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

2018 թվականին Հայաստանը տնտեսական աճի ցուցանիշով կլինի երկրորդը՝ ԱՊՀ երկրների թվում. ԱՄՀ

Վերադարձ լուրերի բաժին

18:15 , 09 Հոկտեմբեր 2018

Արժույթի միջազգային հիմնադրամը (IMF) հրապարակել է մի շարք երկրների տնտեսական աճի հոկտեմբերյան կանխատեսումները՝ ընթացիկ տարվա և 2019 թվականի համար։

Կոնկրետ Հայաստանի մասով՝ ԱՄՀ-ն տնտեսական աճի կանխատեսումը վերանայել է աճման ուղղությամբ. 3.4%-ի փոխարեն gայս տարի կանխատեսվում է 6% աճ։

Բարելավվել է նաև 2019 թվականի տնտեսական աճի ցուցանիշը. եթե նախկինում կանխատեսվում էր 3.5% աճ, ապա այժմ՝ 4.8%։

ԱՊՀ երկրների թվում Արժույթի միջազգային հիմնադրամը ավելի բարձր՝ 6.2% տնտեսական աճ կանխատեսում է միայն Թուրքմենստանի համար։

IMF-2018-2019

Ռուսաստանի տնտեսական աճը 2018-ին կկազմի 1.7%, 2019 թվականին՝ 1.8%։

Ադրբեջանի տնտեսությունն այս տարի կաճի ընդամենը 1.3%-ով, իսկ հաջորդ տարի աճը կարագանա մինչև 3.6%։

Վրաստանի համար ԱՄՀ տնտեսագետներն այս տարի կանխատեսում են 5.5% աճ, իսկ հաջորդ տարի՝ 4.8%։

Ընդհանուր առմամբ, ԱՊՀ տարածքում նավթ արտահանող երկրների միջին տնտեսական աճը այս տարի կկազմի 2.1%, նավթ ներմուծող երկրներինը՝ 3.9%։

Նշենք, որ ԱՄՀ-ի կանխատեսումները շատ չեն շեղվում ՀՀ կառավարության գնահատականներից։ Ինչպես նշված է 2019 թվականի պետական բյուջեի նախագծում, կառավարությունն այս տարվա համար կանխատեսում է 6.5%, հաջորդ տարվա համար՝ 4.9% տնտեսական աճ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նախատեսում ենք այնպես անել, որ միկրոբիզնեսն ազատվի հարկերից. Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատարն այցելել է սիրիահայերի բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ

Ուշացած աղմուկը՝ կարմիր գծերի ու տրանսպորտի սակագնի շուրջ

Վերջին 2 օրերին սոցցանցերում քննարկման թոփ թեման Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն էր

«Այսօր կարևոր օր է». Նիկոլ Փաշինյան

«Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է նոր մի պատմական շրջափուլ…