Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

2018թ. հունվար-սեպտեմբերին հարկերից խուսափելու գործով անցել է 175 մարդ

Վերադարձ լուրերի բաժին

13:05 , 04 Նոյեմբեր 2018

Ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ամփոփ տեղեկատվության, 2018թ. հունվար-սեպտեմբերին համակարգում մուտքագրվել է 331 հետաքննության նյութ, որը 2017թ. նյութերի մնացորդի հետ կազմել է 335: Համեմատության համար նշենք, որ 2017 թվականի նույն ժամանակահատվածում համակարգում մուտքագրվել էր 468 հետաքննության նյութ, որը 2016թ. նյութերի մնացորդի հետ կազմել է 473։

Այս տարվա ընթացքում մուտքագրված նյութերն ունեցել են հետևյալ շարժը. 17-ն ուղարկվել է այլ մարմին նախաքննության, 110-ի վերաբերյալ մերժվել է քրեական գործի հարուցումը, 195-ի նկատմամբ հարուցվել է քրեական գործ:

Նյութերի մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջում կազմել է 13: Հետաքննության ընթացքում վերականգնվել է 59.1 մլն. դրամ (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 131.8 մլն դրամի դիմաց):

Հարկային և մաքսային համակարգում հետաքննության նյութերով առնչվող անձանց թվաքանակը 2018թ. հունվար-սեպտեմբերին  կազմել է 338 մարդ՝  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 472-ի դիմաց։ Ամենաշատը հարկերից, տուրքերից և այլ վճարներից խուսափողներն են՝ 175 մարդ։

TAX-CUST

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱԺ-ն հաստատեց 2019 թվականի բյուջեի նախագիծը

Նախագծին կողմ քվեարկեցին 61, դեմ՝ 4, ձեռնպահ՝ 2 պատգամավորներ։ Որոշումն ընդունվեց։

ԱԺ արտահերթ նիստում քվեարկության է դրվելու 2019թ. պետբյուջեի նախագիծը (ՈՒՂԻՂ)

Ազգային ժողովն այսօր վերսկսել է արտահերթ նիստի աշխատանքները: Նիստի ընթացքում քվեարկության է դրվելու 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը:

Վերսկսվել է «Բերդ» բնակելի շենքի կառուցապատումը

ՎՏԲ-Հայաստան Բանկը «Բերդ» շենքը ձեռք բերելու առաջարկ է ստացել շահագրգիռ ներդրողից` «Ի էմ Սի» ընկերությունից