Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

2018թ.-ի առաջին եռամսյակում Յունիբանկն ապահովել է ավելի քան 472 մլն ՀՀ դրամի շահույթ

Վերադարձ լուրերի բաժին

17:26 , 21 Հունիս 2018

Երեկ` հունիսի 20-ին, կայացավ «Յունիբանկ» ԲԲԸ-ի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը, որում ամփոփվեցին 2017թ.-ին բանկի աշխատանքի արդյունքները և ներկայացվեցին զարգացման հետագա ծրագրերը: Հաշվետու տարում բանկի ակտիվներն աճել են գրեթե 9.5% և կազմել 202.7 մլրդ ՀՀ դրամ, իսկ պարտավորությունները, աճելով 11%-ով, գերազանցել են 167.4 մլրդ ՀՀ դրամը: Բանկի ընդհանուր կապիտալը կազմել է ավելի քան 35.4 մլրդ ՀՀ դրամ: Բանկի վարկային ներդրումների ծավալն աճել է 14%` գերազանցելով 135 մլրդ ՀՀ դրամ:

2017թ.-ին Յունիբանկում մեծ աշխատանք է տարվել սպասարկման որակի և մատուցվող ծառայությունների բարելավման ուղղությամբ: Արդյունքում, Յունիբանկն առաջատար դիրքեր զբաղեցրեց մանրածախ շուկայում` օրական տրամադրելով ավելի քան 1 000 վարկ: Այսօր բանկն ունի 360 000 հաճախորդ և 173 բաժնետեր:

«Հաշվետու տարում Յունիբանկն ապահովեց աճի բարձր տեմպ գործունեության բոլոր հիմնական ուղղություններով: Յունիբանկի համար ակտիվների ռեկորդային ցուցանիշը հնարավոր եղավ ապահովել վարկավորման ծավալների ընդլայնման, պորտֆելի դիվերսիֆիկացման և ռիսկերի կառավարման համակարգի բարելավման շնորհիվ: Բանկի ակտիվների որակի բարելավումը գնահատեց նաև Moody’s գործակալությունը և բարձրացրեց Յունիբանկի վարկանիշը մինչև B2 մակարդակի` կայուն կանխատեսմամբ: Այսօր բանկն ունի 360 000 հաճախորդ և 173 բաժնետեր, որոնք Յունիբանկն ընդունում են որպես վստահելի և հուսալի գործընկեր», – իր ելույթում նշեց Յունիբանկի Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը:

2018թ.-ին ևս Յունիբանկը շարունակել է ակտիվ տեմպերով աճը և գերակատարել բիզնես-պլանը: Առաջին եռամսյակում Յունիբանկն ապահովել է ավելի քան 472 մլն ՀՀ դրամի շահույթ, ինչն էապես կնպաստի բանկի ներդրումային գրավչության բարձրացմանը:

«Յունիբանկի զարգացման ռազմավարության շրջանակներում 2020թ.-ին մենք նախատեսում ենք ապահովել արդեն իսկ 4 մլրդ ՀՀ դրամի շահույթ, ինչպես նաև` բանկի ակտիվների զգալի աճ: Մասնավորապես բանկի մանրածախ վարկավորման գծով շուկայի մասնաբաժինը կհասնի մինչեւ 13%-ի, ապառիկ վարկավորման գծով` մինչև 40%-ի, իսկ կորպորատիվ վարկավորման գծով` մինչև 10%-ի: Նախատեսում ենք նաև բանկային քարտերի քանակի ավելացում` տարեկան 80.000-ից մինչև 100.000 հատի», – նշեց Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:

Բաժնետերերի ժողովը հաստատեց բանկի Խորհուրդը հետևյալ կազմով` Գագիկ Զաքարյան, Գեորգի Պիսկով, Վարդան Աթայան, Էդուարդ Զամանյան, Հրահատ Արզումանյան, Դավիթ Փափազյան, Արտեմ Կոնստանդյան:

«Ինչպես գիտեք, 2017թ.-ին բանկի ղեկավար կազմում տեղի ունեցավ փոփոխություն և Մեսրոպ Հակոբյանը զբաղեցրեց բանկի Վարչության նախագահի պաշտոնը, իսկ Վարդան Աթայանն ընդունեց մեր առաջարկը` շարունակելու իր աշխատանքը Խորհրդի կազմում: Խորհրդի նոր անդամ Արտեմ Կոնստանդյանը ևս բանկային մեծ փորձ ունի: Վստահ ենք, որ համատեղ աշխատանքի շնորհիվ Յունիբանկը կշարունակի իր ակտիվ զարգացումը` որպես հաճախորդամետ և իննովացիոն բանկ: Մենք երախտապարտ ենք մեր բաժնետերերին և հաճախորդներին վստահության և լոյալության, բանկի անձնակազմին` համատեղ աշխատանքի համար: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում նաև Կենտրոնական բանկին և Հայաստանի բանկերի միությանն աջակցության և օժանդակության համար» – եզրափակեց իր խոսքը Գագիկ Զաքարյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

2018 թ. Ամերիաբանկն առաջատար դիրքում է եղել ֆակտորինգային գործառնությունների ծավալով

Ամերիաբանկը 2018 թ. արդյունքներով առաջատարն է ՀՀ բանկային համակարգում ֆակտորինգի պորտֆելի ծավալով: Հաշվետու տարում Բանկի պորտֆելը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 59%-ով և տարեվերջին կազմել շուրջ 11 մլրդ ՀՀ դրամ: Ներկայում ֆակտորիգի պորտֆելն արդեն գերազանցում է 12 մլրդ ՀՀ դրամը: Ֆակտորինգը, որպես կարճաժամկետ ֆինանսավորման լավագույն գործիք, ակտիվորեն կիրառվում է Ամերիաբանկի կողմից, որի արդյունքում Բանկի ֆակտորինգի […]

Յունիբանկը հայտարարում է 5% եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի նոր թողարկման մասին

Յունիբանկը թողարկում է դոլարային արժեկտրոնային նոր պարտատոմսեր 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով, առաջարկելով բարձր եկամտաբերություն` 5% տարեկան: Արժեկտրոնային եկամուտը կվճարվի եռամսյակային պարբերականությամբ: Մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 100 դոլար, շրջանառության ժամկետը` 36 ամիս: Պարտատոմսերը կարելի է ձեռքբերել բանկի գլխամասային գրասենյակում կամ 47 մասնաճյուղերից մեկում: Տեղաբաշխման ժամկետը սահմանված է մինչև 20.05.2019թ.-ը: «Մենք արդեն հաջողությամբ տեղաբաշխել […]

Արտոնություն է տրամադրվել հերթական ներդրումային ծրագրին

Կառավարությունը մարտի 21-ի նիստում ընդունել է որոշում, որով «Եվրոստան-ույուտ» ՍՊԸ-ին տրվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում օգտվել մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ջերմա և ձայնամեկուսիչ կոնստրուկցիաների արտադրության մեջ։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 700 000 000 ՀՀ դրամի ներդրում: Արդյունքում՝ ծրագրի շրջանակում կստեղծվի 40 նոր աշխատատեղ՝ 260 000 ՀՀ դրամ […]