Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

2017-ի առաջին կիսամյակում Հայաստանում ապաստան է հայցել 55 մարդ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

16:58 , 28 Օգոստոս 2017

Ապաստան հայցող անձանց թիվը Հայաստանում 2017-ի առաջին կիսամյակում աճել է: Ամենաշատն ապաստան են հայցել Սիրայից, Ուկրաինայից, Կուբայից, Իրանից, Ադրբեջանից: Ավելացել է նաև ԱՊՀ երկրներից ՀՀ կացության կարգավիճակ ստացած օտարերկրացիների քանակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին են վկայում Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

2017-ի առաջին կիսամյակում ապաստան է հայցել 55 մարդ՝ նախորդ տարվա 46-ի համեմատ: Այս տարի ապաստան է հայցել Սիրիայից 25 մարդ, Ուկրաինայից 9 մարդ, Կուբայից՝ 7, Իրանից՝ 6, Ադրբեջանից 4 մարդ:

Ապաստանի հայցի մերժում է ստացել 4 մարդ՝ 2-ը Իրանից, 1-ը Կամերունից, 1-ը՝ քաղաքացիություն չունեցող:

Նույն ժամանակում Հայաստանում կացության կարգավիճակ է ստացել 2055 օտարերկրացի: ՀՀ կացության կարգավիճակ են ստացել ամենաշատը Ռուսաստանից՝ 451 մարդ, 336 մարդ Իրանից, 265-ը Հնդկաստանից: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Ուկրաինայից ապաստան հայացած օտարերկրացիների թիվն ավելացել է 10-ով, Չինաստանից՝ 15-ով, Ֆրանսիայից՝ 2-ով, Ֆիլպիններից՝ 7-ով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ պատրաստ է ուսումնասիրել Հայաստանը «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա»-ի ծրագրում ներառելու հարցը

Այդ մասին ի պատասխան ԱՄՆ Հայ դատի գրասենյակի նամակին՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ով հանդիսանում է նշված կորպորացիայի խորհրդի ղեկավարը:

ԱՄՆ-ն վերագործարկում է GSP-ն Հայաստանի համար

GSP համակարգում ներառված ապրանքները կարող են մուտք գործել ԱՄՆ շուկա մաքսատուրքի իջեցված կամ զրոյացված դրույքաչափերով։

Էքզիթ-փոլի արդյունքներով՝ Պուտինի օգտին քվեարկել է ընտրողների 73.9%-ը

Էքզիթ-փոլի արդյունքներով ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը առաջին փուլով հաղթել է՝ ստանալով ձայների 73.9%-ը։