Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

2017-ի առաջին եռամսյակում նոր ձևաչափով կգործի մեկ կանգառի կենտրոնը՝ գործարարների համար

Վերադարձ լուրերի բաժին

09:11 , 21 Հունվար 2017

2017 թվականի առաջին եռամսյակում նոր ձևաչափով կգործի մեկ կանգառի կենտրոնը, կամ, ինչպես ասում են, One Stop Shop-ը։ Այս մասին նշվում է ՀՀ կառավարության 100 օրվա արդյունքներին նվիրված հակիրճ հաշվետվության մեջ։

Կենտրոնի նպատակն է ավելի հարմար պայմաններ ապահովել գործարարների համար. այստեղ կլսվեն գործարար համայնքից եկող բոլոր խնդիրները (ընկերության գրանցում, հարկային հաշվառում, արտոնագրերին վերաբերող հարցերև այլն) և կտրվեն համապատասխան լուծումներ։

Ավելացնենք նաև, որ գործարար միջավայրի բարելավմանն ուղղված առաջիկա քայլերից է բիզնես հաշտարարի ինստիտուտի ներդրում։ 2017 թվականին կմշակվի բիզնես հաշտարարի ինստիտուտի ներդրման հայեցակարգը, իսկ բուն ինստիտուտը կգործարկվի 2018 թվականին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Yerevan City-ները կարող են առանձնանալ «Ալեքս հոլդինգից»

B4B.am-ի տեղեկություններով, ներկայումս քննարկվում է Yerevan City սուպերմարկետների ցանցը «Ալեքս Հոլդինգի» կազմից դուրս բերելու և առանձին ընկերություն ստեղծելու հնարավորությունը։

Ամուլսարի «Անկախ խորհրդատվական խումբը» ներկայացրել է իր առաջին հաշվետվությունը

«Անկախ խորհրդատվական խմբի» կազմում ընդգրկված են կայուն զարգացման հարցերով զբաղվող հայ և միջազգային յոթ փորձագետ: