Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

2017-ին Հայաստան է ժամանել մոտ 1.5 մլն զբոսաշրջիկ

Վերադարձ լուրերի բաժին

17:02 , 01 Փետրվար 2018

2017 թվականի հունվար-դեկտեմբերին Հայաստան է ժամանել 1 494 779 զբոսաշրջիկ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։ 2016 թվականի համեմատ՝ զբոսաշրջիկների թիվն աճել է 18.7%-ով (2016 թվականին՝ 1 259 657 զբոսաշրջիկ)։

Նշենք, որն այս թիվը հաշվարկված է ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության (International Recommendations for Tourism Statistics 2008, Compilation Guide, UN WTO, Madrid, November 2010)՝ ըստ որի, միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձը, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարում-
ները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին:

Նույն ժամանակահատվածում Հայաստանից արտերկիր մեկնել է 1 481 755 զբոսաշրջիկ՝ 2016 թվականի 1 262 687-ի դիմաց։ Արտագնա զբոսաշրջության աճը 17.3% է։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ