Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

2017 թվականին ամենաարագ հարստացած միլիարդատերերը՝ ըստ Forbes-ի

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

22:49 , 20 Դեկտեմբեր 2017

Forbes հանդեսը կազմել է 2017 թվականին ամենաարագ աճող կապիտալների տերերի վարկանիշը:

Ցուցակի առաջին տեղում Amazon ինտերնետ-ընկերության հիմնադիր եւ ղեկավար Ջեֆ Բեզոսն է. նրա ակտիվները թանկացել են 33,8 մլրդ դոլարով՝ մինչեւ 98,6 մլրդ դոլար։

Երկրորդ տեղն զբաղեցրել է Evergrande Group-ի սեփականատեր Սյույ Ցզյայինը: Նրա ակտիվների ընդհանուր արժեքը տարվա ընթացքում աճել է 27,4 մլրդ դոլարով եւ կազմել 36,5 մլրդ դոլար:

Երրորդ հորիզոնականում Louis Vuitton-ի նախագահ Բեռնար Առնոն է: 2017 թվականին նա հարստացել է 23,6 մլրդ դոլարով՝ մինչեւ 40,3 մլրդ դոլար: Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը չորրորդ դիրքում է, նրա կարողությունը տարվա ընթացքում ավելացել է 23,6 մլրդ դոլարով՝ մինչեւ 72 մլրդ դոլար:

Հինգերորդ հորիզոնականը Tencent հեռահաղորդակցական ընկերության հիմնադիր Մա Խուատենինն է: 2017 թվականին նա հարստացել է 21,8 մլրդ դոլարով՝ մինչեւ 44,3 մլրդ դոլար:

Տասնյակում տեղ են գտել նաեւ հնդիկ մեդիամագնատ Մուքեշ Ամբանին, մեքսիկացի գործարար Կառլոս Սլիմը, Ասիայի ամենահարուստ կինը՝ Յան Հուեյյանը, Oracle-ի հիմնադիր Լարի Էլիսոնը եւ Christie’s աճուրդների տան սեփականատեր Ֆրանսուա Պինոն:

Ջեֆ Բեզոսը Forbes հանդեսի միլիարդատերերի գլոբալ վարկանիշում զբաղեցնում է երկրորդ տեղը, առաջինում Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսն է: Institute for Policy Studies ամերիկյան ինստիտուտը նոյեմբերին հաշվել է, որ ԱՄՆ-ի ամենահարուստ երեք քաղաքացիների՝ Բեզոսի, Գեյթսի եւ ներդրող Ուորեն Բաֆեթի միագումար կարողությունն ավելի մեծ է, քան ԱՄՆ-ի բնակչության չքավոր կեսի (160 մլն մարդ) ընդհանուր կարողությունը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ոստիկանությունը հատուկ գործողություններ է իրականացնում «Սեքյուրիթի Դրիմ»-ում. Lurer.com

Այս տեղեկությունը հաստատել է Ոստիկանության լրատվական վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը

Ինչու թիմ Թիմ Մարտինը որոշեց իր ընկերությունն անվանել Wetherspoon

Ընկերությունը Մեծ Բրիտանիայում ունի 764 փաբ, 16 հյուրանոց և 20,000 աշխատակից։

«Ադրբեջանական լվացքատուն». եվրոպացի գործիչներին կաշառելու համար Իլհամ Ալիևը թալանել է Ադրբեջանի ավանդատուներին

OCCRP-ի հետաքննությունների համար հիմք է հանդիսացել մի շարք միջազգային լրատվամիջոցներին անանուն աղբյուրների կողմից տրամադրված բանկային փաստաթղթերը: