Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

2017թ. ՀՀ արտաքին առևտրի ծավալը  283 մլն դոլարով պակաս է նախկինում հրապարակված ցուցանիշից. ԱՎԾ-ն հրապարակել է ճշգրտված տվյալները

Վերադարձ լուրերի բաժին

10:05 , 18 Հունիս 2018

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2017թ. ՀՀ արտաքին առևտրի ճշգրտված տվյալները՝ ըստ հիմնական գործընկեր երկրների։

Այսպես, ըստ ճշգրտված տվյալների՝ 2017 թվականին Հայաստանից ապրանքների արտահանումը կազմել է 2 մլրդ 149.8 մլն դոլար։ Մինչդեռ 2017 թվականի հունվար-դեկտեմբերի սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին զեկույցում արտահանման ծավալը 2 մլրդ 242.9 մլն դոլար էր։ Այսպիսով, ճշգրտված ցուցանիշը 93.1 մլն դոլարով պակաս է նախկինում հայտարարված ցուցանիշից։

Ճշգրտվել է նաև ներմուծման ցուցանիշը։

Ըստ ճշգրտված տվյալների՝ 2017 թվականին ապրանքների ներմուծումը կազմել է 3 մլրդ 993.1 մլն դոլար։ Նախկինում հրապարակված տվյալներով՝  նախորդ տարի ներմուծման ծավալը 4 մլրդ 182.7 մլն դոլար էր։ Այսպիսով, ներմուծման ճշգրտված ցուցանիշը շուրջ 190 մլն դոլարով պակաս է նախկինում հայտարարված ցուցանիշից։

Այսպիսով, 2017 թվականին ՀՀ արտաքին առևտրաշրջանառության իրական թիվը ավելի քան 280 մլն դոլարով պակաս է նախկինում հայտարարված ցուցանիշից։

Աշխատանքի վարձատրությունը պետական մարմիններում՝ ներառյալ պարգևավճարները

Պարզաբանում է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարությունը:

Վարչապետն Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

«Հայաստան-2050»-ի մեր տեսլականը, չնայած պատերազմի արհավիրքին, միևնույն է, ես պահելու եմ մեր ուշադրության կիզակետում: Դա լինելու է այն ուղենիշը, որով մենք պետք է շարժվենք՝ միջինում 10 տոկոս տնտեսական աճ և այլն: Մենք այլ տարբերակ չունենք, քան հաջողության հասնելը»,- ասել է նորանշանակ նախարարը: