Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

2017թ. Հայաստանի տնտեսությունը կաճի 2.7%-ով. Համաշխարհային բանկ

Վերադարձ լուրերի բաժին

14:35 , 11 Մայիս 2017

Հայաստանի տնտեսության աճի տեմպն, ըստ Համաշխարհային բանկի կանխատեսումների, 2017 թվականին կկազմի 2.7%։ Այս մասին նշվում է Համաշխարհային բանկի՝ «Առևտուրն անցումային փուլում» (Trade in Transition) այսօր հրապարակված զեկույցում ։

Ըստ ՀԲ-ի՝ 2.7% աճն  արտացոլելում է Հայաստանի արտահանելի ճյուղերի պահպանվող ընդլայնումը և ներքին սպառման համեստ վերականգնումը:

Զեկույցում նշվում է, որ միջնաժամկետ աճը կանխատեսվում է, որ միջինը տարեկան 3-3.5%՝  հաշվի առնելով քաղաքականության ներքին դաշտի թերությունները և արտաքին միջավայրում պահպանվող անորոշությունները:

Հիշեցնենք, որ ՀՀ 2017թ. պետական բյուջի մասին օրենքի՝ այս տարի կանխատեսվում է 3.2% տնտեսական աճ, իսկ առաջին եռամսյակում արձանագրված 6.4% տնտեսական ակտիվության աճը թույլ է տալիս հուսալ, որ աճի ցուցանիշը կանխատեսվածից բարձր կլինի։ Սակայն, ինչպես տեսնում ենք, Համաշխարհային բանկն առայժմ չի կիսում ՀՀ կառավարության լավատեսությունը։

Ակնկալվում է, որ Կառավարության կողմից նախատեսվող ծախսերի զսպմամբ և Հարկային օրենսգրքի լիարժեք իրականացմամբ միջնաժամկետ հատվածում բյուջեի պակասուրդը կպահպանվի ՀՆԱ-ի 3 տոկոսից ցածր մակարդակում:

ՀԲ գնահատականներով՝ Հարկային օրենսգրքով նախատեսվող քաղաքականության փոփոխությունները մինչև 2021 թ. եկամուտները կավելացնեն ՀՆԱ-ի 2 տոկոսային կետի չափով: Ապագայում աղքատության նվազեցումը կհենվի ներքին տնտեսության վերականգնման, աշխատաշուկայի դինամիկայի և դրամական փոխանցումների ներհոսքերի վրա:

Աճի ցածր տեմպերը, արտաքին անբարենպաստ պայմանները և հարկաբյուջետային սահմանափակ տարածքը կարող են դանդաղեցնել աղքատության կրճատման տեմպը, ինչի հետևանքով էլ աղքատության մակարդակը կանխատեսվում է, որ 2017 թ. 23.8 տոկոսից 2019 թ. կնվազի մինչև 22.2 տոկոս:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Աշխատավարձերը Հայաստանում` նոր մեթոդաբանությամբ

Վիճակագրական կոմիտեն 2018թ. հունվարից անցում է կատարել միջին աշխատավարձի հաշվարկման տեղեկատվական նոր աղբյուրի՝ վարչական ռեգիստրի գործիքի

Ինչու կառավարությունը գերադասեց չխոսել միջնաժամկետ ծախսերի ծրագրի մասին

ՀՀ կառավարության՝ երեքշաբթի օրվա նիստում հասատվել է մի կարևոր փաստաթուղթ, որի մասին հանրությունը չիմացավ։

Ինչու է թուլացել տնտեսական ակտիվության աճը

2018թ. մայիսին՝ 2017թ. մայիսի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) աճել է 5.4%-ով։ Իսկ հունվար-մայիսին՝ նախորդ տարվա հունվար մայիսի համեմատ, աճը 8.6% է։