Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

2017թվականի ընթացքում վերադարձվել է ավելի քան 1.5 մլրդ դրամ եկամտային հարկի գումար. ՊԵԿ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

14:41 , 25 Օգոստոս 2017

Բնակարանի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցապատման նպատակով 2017թ. հունվարից մինչև այսօր Պետական եկամուտների կոմիտեն ֆիզիկական անձանց վերադարձրել է ավելի քան 1.5 մլրդ դրամ եկամտային հարկի գումար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի բաժինը։

«ՀՀ պետական բյուջեից հիպոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի գումարները տարեցտարի աճում են»,-տեղեկացրել է ՀՀ ԿԱ ՊԵԿ ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության հարկային հաշվանցումների և վերադարձման հսկողության բաժնի պետ Արման Միրզոյանը՝ հավելելով, որ 2016թ. համադրելի ժամանակահատվածում ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 900 մլն դրամ գումար:

Նրա խոսքով՝ պետբյուջեից վերադարձվող եկամտային հարկի գումարի աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է մոտ 70 տոկոս: Ի դեպ, աստիճանաբար աճում է նաև օրենքի ընձեռած հնարավորություններից օգտվող անձանց թիվը:

Հիշեցնենք, որ 2014թ. նոյեմբերին «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքը լրացվել է 8.2 հոդվածով, համաձայն որի՝ ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկը հետ է վերադարձվում բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից կամ պետությունից բնակարանի ձեռք բերման կամ անհատական բնակելի տան կառուցման նպատակով ստացված և փաստացի բնակարանի ձեռք բերմանն ուղղված հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների չափով: Գործընթացի մեկնարկից մինչև այսօր ՀՀ պետական բյուջեից վերադարձվել է 3.2 մլրդ դրամի չափով եկամտային հարկի գումար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արտոնություն է տրամադրվել հերթական ներդրումային ծրագրին

Կառավարությունը մարտի 21-ի նիստում ընդունել է որոշում, որով «Եվրոստան-ույուտ» ՍՊԸ-ին տրվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում օգտվել մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ջերմա և ձայնամեկուսիչ կոնստրուկցիաների արտադրության մեջ։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 700 000 000 ՀՀ դրամի ներդրում: Արդյունքում՝ ծրագրի շրջանակում կստեղծվի 40 նոր աշխատատեղ՝ 260 000 ՀՀ դրամ […]

Կընդլայնվեն մատչելի պայմաններով ուսանողական վարկեր ձեռք բերելու հնարավորությունները

«Սրանով մենք փաստորեն բարձրացնում ենք վարկի վերին սահմանաչափը և երեք տոկոսային կետով իջեցնում ենք ուսանողական վարկի տոկոսը: Սա միանշանակ բարենպաստ փոփոխություն է մեր ուսանողների համար»,- Նիկոլ Փաշինյան:

Քայլեր են ձեռնարկվելու քաղաքացիների ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու ուղղությամբ

Կառավարության մարտի 21-ի նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է վարկերի իրական տոկոսների հարցին և նշել. «Մենք Կենտրոնական բանկի հետ կարևորել ենք քաղաքացիների ֆինանսական գրագիտության բարձրացումը։ Մի բանում վստահ ենք՝ մենք պետք է պետական ծրագրեր իրականացնենք՝ քաղաքացիների ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու առումով»: Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ այս ուղղությամբ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում և մանրամասներ […]