Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

2016-ին ամենից շատ թանկացել են Դավթաշենի բնակարանները. ԱՎԾ

Վերադարձ լուրերի բաժին

09:02 , 20 Փետրվար 2017

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գներն ըստ վարչական շրջանների՝  2016 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ։

Ամենաթանկը Կենտրոն վարչական շրջանի բնակարաններն են. 1քմ-ի միջին արժեքը կազմել է 428250 դրամ։ Երկրորդ տեղում Արաբկիր վարչական շրջանն է (1 քմ-ը՝ 357450 դրամ), որին հաջորդում են Քանաքեռ-Զեյթունը (1 քմ-ը՝ 283350 դրամ) և Դավթաշենը  (1 քմ-ը՝ 277300 դրամ)։

Ամենաէժանը Նուբարաշեն համայնքի բնակարաններն են՝  1 քմ-ի միջին գինը՝ 157700 դրամ։

1 տարվա ընթացքում՝ 2016 թվականի դեկտեմբերի համեմատ, մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում բնակարանների գները թանկացել են։ Ամենից շատ՝ 1 քմ-ը 1000 դրամով, թանկացել են Դավթաշեն վարչական շրջանի բնակարանները։

Կենտրոն վարչական շրջանը այս առումով վերջին տեղում է. բնակարանների 1 քմ-ի միջին գինը 2016 թվականի ընթացքում այստեղ թանկացել է ընդամենը 250 դրամով։

yerevan-prices

 

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Բոլոր լուծումների առաջին պայմանը պետք է լինի օրինապահ հարկ վճարողների կյանքի հեշտացումը». Կարեն Կարապետյան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Սուրեն Կարայանը նախագահին զեկուցել է հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու նախարարության 2018թ. ծրագրերը

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր զեկուցել է

Եվրասիական զարգացման բանկը այս տարի Հայաստանում կանխատեսում է 3 տոկոս տնտեսական աճ

Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) կանխատեսումներով՝ 2018 թվականին մասնակից-պետություններում սպասվում են տնտեսական աճի դրական տեմպեր