Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

2016 թվականին Վրաստան այցելածների թվում հայերը քանակով երկրորդն են

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

10:46 , 10 Հունվար 2017

2016 թվականին մոտ 1,5 մլն ՀՀ քաղաքացի է այցելել Վրաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին տեղեկացնում է Վրաստանի հանրապետության զբոսաշրջության վարչությունը: 2016 թվականին Վրաստան է այցելել 1.496 մլն ՀՀ քաղաքացի:

2016-ի արդյունքներով Հայաստանը երկրորդն է այն երկրների թվում, որոնց քաղաքացիները այցելել են Վրաստան: Այդ ցուցանիշով առաջին տեղում է Ադրբեջանը՝ 1 մլն 523 հազար մարդ, երրորդը՝ Թուրքիան է 1 մլն 254 հազար այցելուով: Չորրորդ տեղում Ռուսաստանն է 1 մլն 37 հազար ցուցանիշով, գրում է ՏԱՍՍ-ը:

Մինչդեռ, 2016-ի դեկտեմբերին Վրաստան այցելածների քանակով Հայաստանն առաջին տեղում էր՝ 164.5 հազար մարդ ցուցանիշով: Այցելությունների քանակի աճը 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 9 տոկոս:

Ընդհանուր առմամբ, 2016-ին Վրաստան է այցելել 6.351 մլն մարդ, ինչը 7.6%-ով գերազանցում է 2015-ի հունվար-դեկտեմբերի ցուցանիշը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ամփոփել է Նիկոլ Փաշինյանի աշխատանքային 100 օրը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ֆեսյբուքյան իր էջում ներկայացրել է կառավարությունում ՔՊ-ական նախարարների, փոխնախարարների, ինչպես նաև վարչապետի 100 օրվա աշխատանքի, այցերի ամփոփումը

Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց կալանքից՝ Վերաքննիչ դատարանի որոշմամբ

Վերաքննիչ դատարանի դատարանի որոշմամբ քիչ առաջ ազատ է արձակվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Սեւանի ափամերձ հանգստյան գոտիների տնտեսավարողները եւ վարձակալները բողոքի ակցիա են իրականացրել

Սեւանա լճի ափամերձ հանգստյան գոտիների մի խումբ տնտեսավարողներ եւ վարձակալներ բողոքի ակցիա են իրականացրել Սեւան-Երեւան մայրուղու Գագարինի հատվածում