Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

2016 թվականին դրամական փոխանցումները ավելի մեծ չափով կնվազեն, քան կանխատեսվում էր. ԿԲ

Վերադարձ լուրերի բաժին

13:40 , 02 Մարտ 2016

ՀՀ Կենտրոնական բանկի կարճաժամկետ կանխատեսումների համաձայն՝ 2016 թ. արտաքին հատվածում կպահպանվեն տնտեսական աճի դանդաղ տեմպերն ու գնանկումային միջավայրը: Միաժամանակ, Ռուսաստանի տնտեսության անկման նոր կանխատեսումներով և ռուբլու արժեզրկմամբ պայմանավորվածª տարվա ընթացքում ակնկալվում է ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների դոլարային արժեքի՝ նախորդ կանխատեսման համեմատ ավելի մեծ նվազում (9.0-12.0%), որը կանդրադառնա ներքին պահանջարկի ցածր մակարդակի պահպանման, հետևաբար և մասնավոր սպառման նվազման վրա: Այս մասին նշվում է ՀՀ ԿԲ կողմից հրապարակված Դրամավարկային քաղաքականության ծրագիր I եռամսյակ 2016թ. Դրամավարկային քաղաքականության 2015թ. IV եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն փաստաթղթում։

 

Տարվա ընթացքում ներքին պահանջարկի վրա հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը (հաշվարկված նախորդ տարվա նկատմամբ) գնահատվում է 1.4 զսպող, չնայած պակասուրդ/ՀՆԱ հարաբերակցությունը բարձր է վերջին 5 տարիների միջինից` 3.5%` 2.4%-ի պարագայում: Այս դեպքում մասնավոր սպառումը կնվազի 1.3%-ով, իսկ մասնավոր ներդրումները կպահպանվեն 2015 թվականի մակարդակում: Թույլ պահանջարկով պայմանավորված՝ 2016 թ. կշարունակի նվազել ապրանքների և ծառայությունների իրական ներմուծումը՝ 6.0 – 8.0%-ով, իսկ ապրանքների և ծառայությունների արտահանման իրական աճը կանխատեսվում է 2.0 – 4.0% միջակայքում՝ արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերում ակնկալվող չափավոր աճի շնորհիվ:

Այս զարգացումների ներքո 2016 թ. տնտեսական աճը գնահատվում է 1.5 – 2.6% միջակայքում:
2016 թ-ին տնտեսական աճը դեռևս կպահպանվի ցածր մակարդակում, իսկ 12-ամսյա գնաճը, տարեսկզբին մնալով ցածր, այնուհետև կցուցաբերի աճողական վարքագիծ:
2017 թ-ից սկսած՝ տնտեսական աճի տեմպերը կարագանան՝ աստիճանաբար մոտենալով երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակին, իսկ գնաճը կշարունակի ավելանալ՝ կայունանալով նպատակային 4% ցուցանիշի շուրջ:

2015 թ. տնտեսական աճը գնահատվում է տ/տ 3.1-3.3% միջակայքում:
2016 թ. տնտեսական աճը գնահատվում է 1.5 – 2.6% միջակայքում:

2017 թ-ից տնտեսական աճի տեմպերը կարագանան՝ կրելով արտահանման ու ներդրումների խթանմանն ուղղված Կառավարության ծրագրի արդյունավետ իրագործման, արտաքին տնտեսական միջավայրի աստիճանական բարելավման և կառուցվածքային բարեփոխումների ազդեցությունը: Վերը նկարագրված զարգացումներով պայմանավորված՝ ակնկալվում է, որ տնտեսական աճը կանխատեսվող հորիզոնի վերջում կկազմի 3.0-4.5%:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ