Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

2016 թվականին աղքատությունը Հայաստանում աճել է. Համաշխարհային բանկ

Վերադարձ լուրերի բաժին

16:36 , 11 Մայիս 2017

Այսօր Թբիլիսիում կայացել է Համաշխարհային բանկի՝ «Առևտուրն անցումային փուլում» (Trade in Transition) զեկույցի Համաշխարհային բանկի զեկույցի  շնորհանդեսը, որը նվիրված է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնտեսական վերջին զարգացումներին։

Զեկույցում ներառված Հայաստանի տնտեսական վերջին զարգացումների վերլուծականում նշված է, որ Ռուսաստանի տնտեսության անկումը շարունակել է բացասաբար անդրադառնալ դրամական փոխանցումների վրա, որոնք 2015 թ. նվազեցին 35 տոկոսով և 2016 թ.՝ ևս 10 տոկոսով:

ՀԲ գնահատականներով՝ աշխատավարձից և դրամական փոխանցումներից եկամուտների նվազման հետևանքով աղքատության ցուցանիշը բարձրացավ, որը 2015 թ. 22.6 տոկոսի դիմաց 2016 թ. հաշվարկվում է 23.9 տոկոս՝ ըստ գնողունակության համարժեքությամբ ճշգրտված օրական 2.5 դոլար աղքատության գծի:

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը դեռ չի հրապարակել 2016 թվականի աղքատության ցուցանիշը։ 2015 թվականին Հայաստանում աղքատությունը գնահատվել էր 29.8%, որը 0.2 տոկոսային կետով ցածր էր 2014-ի ցուցանիշից։

Նշենք նաև, որ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը աղքատության մակարդակը հաշվարկում է սպառողական զամբյուղի հիման վրա։ Աղքատ համարվել են այն մարդիկ, ում ամսական սպառումը ցածր է եղել 41698 դրամից։ Օրական կտրվածքով՝ ստացվում է 1395 դրամ կամ 2.9 դոլար։ Այսինքն՝ օրական 2.9 դոլարից պակաս սպառող մարդիկ համարվել են աղքատ։

Համաշխարհային բանկը աղքատության մակարդակը այլ կերպ է չափում՝ ըստ աղքատության գծի երկու մակարդակների՝ օրական 2.5 դոլար և օրական 5 դոլար (գնողունակության համարժեքությամբ ճշգրտված)։

Օրական 2.5 դոլարից պակաս սպառում ունեցող մարդկանց կշիռը, ինչպես նշեցինք, 23.9% է։ Իսկ աղքատության մակարդակը՝ ըստ օրական 5 դոլարանոց գծի, 71.7%:

Հաշվի առնելով ՀԲ տվյալները` կարելի է ենթադրել, որ ՀՀ ԱՎԾ-ի մեթոդաբանությամբ նույնպես Հայաստանում աղքատության մակարդակը 2016-ին ավելի բարձր կլինի։

Ըստ ՀԲ զեկույցի՝ աղքատության միջազգային մակարդակի աճը քողարկում է երկրի տարբեր վայրերում տեղի ունեցած զարգացումները. Երևանից դուրս գտնվող քաղաքային վայրերում մեծ թվով վերադարձող ժամանակավոր և մշտական միգրանտները լրացուցիչ ճնշում են ստեղծում աշխատաշուկաների վրա և սպասվում է, որ աղքատության աճն ավելի բարձր կլինի, քան գյուղական վայրերում:

Վերջինում բնատնտեսության վարումը գործում է որպես ներքին և միջազգային թույլ աշխատաշուկաներին հարմարվելու մեխանիզմ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Լիդիանի կենսաբազմազանության ծրագրերը ներկայացվել են միջազգային սիմպոզիումին

Սիմպոզիումի եզրափակիչ նիստին Արմեն Ստեփանյանը հանդես է եկել զեկույցով, ներկայացնելով Ամուլսարում կենսաբազմազանության կառավարման փորձը

ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերությունը հայտարարում են #երբիրականանումեներազանքները ակցիան

Ամանորյա տոներին ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa-ի` թվային վճարումների ոլորտում համաշխարհային առաջնորդի հետ համատեղ շարունակում են զարգացնել անկանխիկ վճարումները երկրում

«Հարկային եկամուտների մեծ մասն ապահովվում է ոչ թե փոքր և միջին բիզնեսի հաշվին, ինչպես պատերի տակ ոմանք խոսում են, այլ հենց խոշորի հաշվին». ՊԵԿ նախագահ

Վարդան Հարությունյանը վստահեցնում է, որ պետական բյուջեի հարկային եկամուտների մեծ մասն ապահովում է ոչ թե փոքր ու միջին, այլ խոշոր բիզնեսը