Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

2016 թվականին «Ալեքս Տեքստիլի» հասույթը աճել է 13 անգամ

Վերադարձ լուրերի բաժին

20:07 , 31 Հոկտեմբեր 2017

Գուլպեղենի և կարի արտադրությամբ զբաղվող «Ալեքս Տեքստիլ» ընկերությունը, ըստ պետռեգիստրի տվյալների, գրանցվել է 2014 թվականի հուլիսին, սակայն իր հիմնական գործունեությունը սկսել է 2015 թվականին։ «Ալեքս Տեքստիլ»-ի նկատմամբ հետաքրքրությունը մասամբ պայմանավորված է այն հանգամանքով, որ այս ընկերությունը փոխկապակցված է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ։

Սակայն ի տարբերություն Ալեքսանյանի հետ փոխկապակցված մյուս ընկերությունների՝ «Ալեքս Տեքստիլ»-ը բավականին թափանցիկ է և սեփական կայքում ներկայացրել է 2015 և 2016 թվականների ֆինանսական հաշվետվությունները։

Դրանց ուսումնասիրությունից երևում է, որ «Ալեքս Տեքստիլ»-ը կարճ ժամանակահատվածում կարողացել է վնասաբերից դառնալ շահութաբեր ընկերություն։

Այսպես, 2015 թվականին ընկերության հասույթը արտադրանքի վաճառքից կազմել է ընդամենը 47 մլն դրամ, իսկ տարին փակվել է 81.5 մլն դրամի վնասով։

2016 թվականին «Ալեքս Տեքստիլի» հասույթը աճել է 13 անգամ և կազմել մոտ 607 մլն դրամ։ Իսկ վնասի փոխարեն՝ ընկերությունը ունեցել է 62.3 մլն դրամի զուտ շահույթ (հարկումից հետո)։

Բանն այն է, որ «Ալեքս Տեքստիլ»-ը ընդարձակվում է, ձեռք է բերում նոր հզորություններ և շեշտը դնում է արտահանման վրա։ Ընկերության մանկական հագուստի արտադրանքի գրեթե ամբողջ խմբաքանակն արտահանվում է  Ռուսաստան՝ «Детский Мир» խանութների ցանցի պատվերով։

Այս տարվա հունիսին, երբ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել էր «Ալեքս Տեքստիլ», նրան տեղեկացրել էին, որ ընկերությունը նախատեսում է առաջիկա մեկ տարվա ընթացքում հիմնել  հինգ նոր արտադրամաս։ Ու եթե տարվա կեսին ընկերությունում աշխատում էր մոտ 350 մարդ, ապա նախատեսվում է ստեղծել 7 հազար 5 հարյուր նոր աշխատատեղ։

Դժվար է ասել, թե այս խոստումը որքանո՞վ կիրագործվի. ամեն դեպքում, կես տարվա ընթացքում 7.5 հազար նոր աշխատատեղը ռեկորդային ցուցանիշ է՝ հայաստանյան ընկերությունների համար։ Սակայն եթե անգամ հաջողվի իրականացնել նախատեսածի փոքր մասը, ապա կարելի է համոզված ասել, որ 2017 թվականին այս ընկերության շրջանառությունը մի քանի անգամ ավելի մեծ է լինելու։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վիճակագրական «միջադեպի» հետքերով. ինչու է տարբերվում ներմուծման տվյալը

ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ Մեդվեդևը չհամաձայնեց Կարեն Կարապետյանի հնչեցրած թվի հետ։

Կարեն Կարապետյանն այցելել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն

Կենտրոնի աշխատակազմը վարչապետին է ներկայացրել իրականացվող ու նախատեսվող բարեփոխումների ընթացքը:

Վարչապետը հանձնարարել է պարզեցնել շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացը

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել