Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

2016թ. 10 վատագույն տնտեսությունները և Հայաստանը՝ ըստ Bloomberg-ի

Վերադարձ լուրերի բաժին

13:22 , 12 Հունվար 2016

Bloomberg գործակալությունը հրապարակել է 2016 թվականի տնտեսական աճի կանխատեսումները 93 երկրների համար։ Գործակալությունն առանձնացրել է 10 երկրներ, որտեղ տնտեսությունը ամենավատ արդյունքները կգրանցի ընթացիկ տարում։

Այս բացասական վարկանիշը գլխավորում է Վենեսուելան, որի համար Bloomberg-ի փորձագետները կանխատեսում են 3.3% տնտեսական անկում։ Բրազիլիան երկրորդն է՝ 2.5% անկման կանխատեսմամբ։ Հունաստանը 2016-ին կգրանցի 1.8%-անոց անկում, Էկվադորն ու Ռուսաստանը՝ 0.5%-անոց անկում։

bloomberg-forecast-10

Ցանկում տեղ են գտել նաև Արգենտինան (զրոյական աճ), Ճապոնիան և Ֆինլանդիան (1% աճ), Խորվաթիան (1.1% աճ) և Շվեյցարիան (1.2% աճ)։

Հայաստանի համար Bloomberg-ի փորձագետները 2016 թվականին կանխատեսում են 2.6% տնտեսական աճ, ավելի բարձր, քան ՀՀ կառավարության կանխատեսումը (2.2%)։

Թուրքիայում և Վրաստանում Bloomberg-ը 2016 թվականին կանխատեսում է 3% տնտեսական աճ, Ադրբեջանում՝ 2.4%, իսկ Ռուսաստանում՝ 0.5% տնտեսական անկում։

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև Ինչու Հայաստանը չունեցավ 4.8% տնտեսական աճ հոդվածը։

bloomberg-forecast-93

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մայիս ամսվա հարկերի հավաքագրումը գերակատարվել է 2%-ով. Դավիթ Անանյան

Փաստացի հարկային մուտքերը 2%-ով գերազանցել են լավատեսական սցենարը

Գնաճը՝ մայիսին. ինչպես են փոխվել առանձին ապրանքների գները

2018 թվականի մայիսին 12-ամսյա գնաճը (մայիսը՝ նախորդ տարվա մայիսի համեմատ) Հայաստանի Հանրապետությունում կազմել է 1.6%:

«Կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է ոչ միայն ապօրինի զենք-զինամթերք պահելու, այլեւ զինվորի բաժինը գողանալու կասկածանքով։