Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

2016թ. Վրաստան է այցելել 6 մլն զբոսաշրջիկ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

10:57 , 12 Հունվար 2017

Վրաստանի զբոսաշրջության ազգային ադմինիստրացիայի ղեկավար Գեորգի Չոգովաձեն հայտարարել է, որ 2016թ. երկիրը երկու ռեկորդ է սահմանել զբոսաշրջային ոլորտում: Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»: Օտարերկրյա հյուրերի ընդհանուր թիվը հետխորհրդային ժամանակներից հետո առաջին անգամ գերազանցել է 6 մլն մարդը:

Ռուս զբոսաշրջիկների թիվը գերազանցել է 1 մլն-ը: 2016թ. զբոսաշրջությունը Վրաստանին բերել է 2 մլրդ դոլարի եկամուտ, ընդ որում, երկրի ողջ բյուջեն կազմում է 3.34 մլրդ դոլար:
«Անցած տարի Վրաստան է այցելել ՌԴ-ի 1 037 564 քաղաքացի, ինչը 12%-ով ավելի է, քան 2015թ.»,- ճեպազրույցում հայտարարել է Չոգովաձեն:

ԽՍՀՄ-ի փլուզումից 26 տարվա ընթացքում Վրաստանը երբեք չի ընդունել այդքան շատ քանակությամբ ռուս զբոսաշրջիկների:

Ռեկորդային է նաև օտարերկրացիների թիվը, որոնք 2016թ. այցելել են Վրաստան՝ 6 350 825 մարդ, ինչը 449 731-ով (7,6%) ավելի է 2015թ. ցուցանիշից:

«Ռեկորդային է եղել ինչպես զբոսաշրջիկների թվով, այնպես էլ եկամուտներով»,- հավելել է նա` նշելով, որ անկախությունից հետո առաջին անգամ զբոսաշրջությունից հետո ընդհանուր եկամուտը գերազանցել է 2 մլրդ դոլարը: Աճը 2015թ. համեմատ կազմել է 10.1%: Համեմատության համար նշենք, որ Վրաստանի 2016թ. բյուջեն կազմել է 8.355 մլրդ լարի (3.342 մլրդ դոլար):

Վերջերս Vogue-ը Վրաստանը ներառել էր ամենահայտնի ուղղությունների թվում:
Գեորգի Չոգովաձեի խոսքով՝ անցած տարի արտերկրում Վրաստանի գովազդի վրա ծախսվել է 8.8 մլն դոլար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Պետդեպում նշել են Թրամփի՝ Իրանի հետ երկխոսության մեջ մտնելու պայմանները

Դոնալդ Թրամփը պատրաստ կլինի երկխոսություն սկսել Իրանի ղեկավարության հետ սոսկ այն բանից հետո, երբ նա

Նավթի գները աճել են. 14-08-18

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների օգոստոսի 14-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները

Թուրքիայում շարունակվում է լիրայի արժեզրկումը. Էրդողանը կոչ է անում վաճառել դոլարներն ու եվրոները

Թուրքիայում շարունակվում է այդ երկրի արժույթի՝ լիրայի արժեզրկումը՝ չնայած իրավիճակը կարգավորելու մասին Թուրքիայի կենտրոնական բանկի խոստումներին: