Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

2016թ. Հայաստանի 800 քաղաքացի բնակության է տեղափոխվել Հեռավոր Արևելք

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

17:29 , 07 Ապրիլ 2017

2016թ. Հեռավոր Արևելք է տեղափոխվել 7800 համերկրացի, որոնցից 800-ը (10%) Հայաստանի քաղաքացի է, հայտնում է Rusarminfo-ն՝ վկայակոչելով Հեռավոր Արևելքի գործարար շրջանակների համար նախատեսված ամսագրին:

Նրանք Ռուսաստանի Դաշնություն են տեղափոխվել «Համերկրացիներ» ներգաղթի ծրագրով: Նրանց մեծ մասը բնակություն է հաստատել Պրիմորյեում, Խաբարովսկի երկրամասում, Մագադանի և Սախալինի մարզերում: 2007 թվականից սկսած՝ այս ծրագիրն իրականացվում է Ռուսաստանի պետական մարմինների կողմից:

Ներգաղթյալներին բնակության վայրեր են հատկացում Ռուսաստանի սակավ բնակեցված, բնակլիմայական վատ պայմաններ ունեցող վայրերում, հատկապես Սիբիրում, Ալթայի երկրամասում, Արխանգելսկի մարզում:

Վերջիններիս Ռուսաստանը, կացարանից բացի, ապահովում է աշխատանքով, սկզբի համար դրամական օգնություն է ցուցաբերում՝ պայմանով, որ ներգաղթյալները չպետք է խախտեն Ռուսաստանում մշտապես բնակվելու պայմանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Փոքր վարկերի մեծ վտանգը և համակարգային լուծումների պահանջը. ICHD-ի համառոտագիրը

«Վարկ 10 րոպեում», «Վարկ միայն անձնագրով», «Անտոկոս շտապ վարկեր». այսօրինակ գովազդներով լեփ լեցուն են սոցիալական ցանցերն ու կայքերը:

QWERTY ստեղնաշարը ստեղծվել է անգլերեն տեքստը հնարավորինս դանդաղ տպելու համար

Պատճառն այն է, որ առաջին տպամեքենաներ ստեղծողները չէին ենթադրում, թե …

Բարձր վարձատրվող մասնագետը չպետք է ընկալվի որպես հանրության թշնամի․ Վարդան Արամյան (տեսանյութ). Sputnik Armenia

Ըստ Արամյանի` եթե արտագաղթի հետ մեկտեղ տեղի ունենա նաև ուղեղների արտահոսք, սա արդեն լուրջ խնդիր կդառնա երկրի համար։