Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

2016թ. Հայաստանը ստացել է 45.6 մլն դոլարի մարդասիրական օգնություն

Վերադարձ լուրերի բաժին

12:35 , 01 Փետրվար 2017

Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների, 2016թ. հունվար-դեկտեմբերին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել 7 631.2 տոննա ապրանք, որի արժեքը կազմել է 21 859.3 մլն. դրամ կամ 45 630.0 հազ. ԱՄՆ դոլար:

2015 թվականի համեմատ՝ ստացված մարդասիրական օգնության ծավալները կրճատվել են 7.5%-ով։

Ստացված օգնության 51.7%-ը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 14.3%-ը` մանածագործական իրերը, 7.3%-ը` տարբեր արդյունաբերական ապրանքները, 7.1%-ը` մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, 5.8%-ը` սարքեր և ապարատները, իսկ 13.8%-ը` մնացած ապրանքները:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի շարժական կայանը Հանրապետության հրապարակում

Լուսանկարն ու գրառումը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆեյսբուքյան էջից։

ՎիվաՍել-ՄՏՍ. խափանումը վերացվել է

ՎիվաՍել-ՄՏՍ-ի արագ արձագանքման խմբի կողմից իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում` 16:40-ի դրությամբ խափանումը վերացվել է:

Կառավարությունն ակնկալում է նոր թափ հաղորդել ներդրումների և բիզնեսի ակտիվացմանը

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է, որ այս կարգի նախագծեր կառավարության գրեթե ամեն նիստին քննարկվում է: